Հրդեհ Երեւանում. բնակարանից մեծահասակ կինն օգնություն էր կանչում. նա այրվածքներ է ստացել
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 1-ին, ժամը 05.12-ին ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երեւան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 16 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում. ներսում մեծահասակ կինն օգնություն է կանչում:
Դեպքի վայր են մեկնել արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը եւ երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրեդհը բռնկվել է բնակարաններից մեկում (սեփականատեր՝ Լ. Բ.):
Փրկարարները բնակարանից դուրս են բերել 80-ամյա Լ. Բ.-ին, ով հոսպիտալացվել է «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.40-ին, մարվել՝ 05.50-ին:
Այրվել է հյուրասենյակը մասամբ՝ մոտ 20 քմ, 2 դուռ եւ 1 պահարան: