ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրդեհ Երեւանում. բնակարանից մեծահասակ կինն օգնություն էր կանչում. նա այրվածքներ է ստացել

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 1-ին, ժամը 05.12-ին ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երեւան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 16 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում. ներսում մեծահասակ կինն օգնություն է կանչում:

Դեպքի վայր են մեկնել արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը եւ երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրեդհը բռնկվել է բնակարաններից մեկում (սեփականատեր՝ Լ. Բ.):

Փրկարարները բնակարանից դուրս են բերել 80-ամյա Լ. Բ.-ին, ով հոսպիտալացվել է «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.40-ին, մարվել՝ 05.50-ին:

Այրվել է հյուրասենյակը մասամբ՝ մոտ 20 քմ, 2 դուռ եւ 1 պահարան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular