Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դադիվանք կորցրած մարդկանց փորձում են սպառնալ ինչ-որ պաշտոններից զրկելով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հեռացվեց Ազգային ժողովի փոխնախագահի, Վահե Հակոբյանը՝ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Փակ, գաղտնի քվեարկությամբ պատգամավորներին պաշտոնից հեռացնելուն կողմ էր քվեարկել 66 պատգամավոր, դեմ՝ 0 պատգամավոր։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանի խոսքով՝ մենք տեսնում ենք երեսպաշտության հերթական շքերթը.

«Ես ինքս արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ եմ, ու չգիտեմ՝ կա՞ ԱԺ-ում ավելի քիչ նիստեր գումարած որևէ հանձնաժողով, ու դա այն պարագայում, որ մենք այս պահին բավականին բարդ արտաքին քաղաքական իրավիճակում ենք, իսկ այդ հանձնաժողովի նախագահը «դիջեյությամբ» է զբաղվում։ Այստեղ խնդիրն այլ է, սա կարևորագույն անվտանգային օրակարգից շեղելու խնդիր է. Դադիվանք կորցրած մարդկանց փորձել սպառնալ ինչ-որ պաշտոններից զրկելով։

Հիմա մեր գլխում ու ուղեղում է, թե ինչպես պաշտպանենք Բերձորը, իսկ այս մարդկանց գլխում է, թե ինչպես զրկել պաշտոնից և սահմանափակել լիազորությունները։ Իրենք ցույց են տալիս, թե ինչով են իրենք մտահոգված, ցույց են տալիս, որ իշխանություն պահելու գործում իրենք պրոֆեսիոնալներ են, որևէ արգելակներ չունեն այդտեղ։ Ես անկեղծ կերազեի, որ իրենք այդպես պաշտպանեն սահմանները, անվտանգությունը և վարեին պատերազմը։ Եթե այս նույն ձևով վարեին պատերազմը և պահեին պետական սահմանները այլ ոչ իրենց աթոռները, մենք կունենայինք լրիվ այլ իրավիճակ»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը։

Մեր դիտարկմանը, թե իշխանությունների ցանկում մոտ 10 պատգամավորի անուն կա, ինչու են հենց Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին վերցրել նշանառության տակ, Վարդանյանն արձագանքեց.

«Մենք գործ ունենք փոքրոգի, վրեժխնդիր անձնավորությունների հետ։ Ատելությունն ու վրեժխնդրությունը Հայաստանում իշխանության են եկել։ Նայեք մարտի 1-ի ձայնագրությունները, նայեք նոյեմբերի 9-ի ձայնագրությունները և տեսեք՝ ինչ մտածողությունով են եկել։ Մարդիկ ատում են այս պետությունում որևէ մի բան ստեղծած ցանկացած մեկին, և խնդիր ունեն ոչնչացնել ցանկացած անհատի, ուժի, ով կարող է այս իրավիճակից դուրս բերել երկիրը, հանրությունը, ազգին։

Եվ, իհարկե, անձնական վրեժխնդրության տարրեր կան, և դա որևէ մեկի համար նորություն չէ. Նիկոլ Փաշինյանի քաղաքական ամբողջ կենսագրությունը ատելության և վրեժխնդրության մասին է։ Իրենք այդ վրեժխնդրության համար փաստացի կործանեցին իշխանությունը։ Լսեք ԲԴԽ տխրահռչակ վերջին ձայնագրությունը և տեսեք, որ մենք այս իրավիճակում ենք մի քանի չկայացած մարդկանց անձնական վրեժխնդրության պատճառով, որոնք ունակ են մեկի պաշտոն ստանձնելու համար կործանել մի ամբողջ երկիր»։

Մարիամ Նալբանդյան

Գազանջատում՝ հոկտեմբերի 3-7ըՄայր տաճարի վերաօծումն ավելին է, քան սոսկ խորհրդանշական իրադարձությունը. «Փաստ»ՌԴ-ում թոքաբորբ է տարածվել. 252 հոսպիտալացված երեխա կա «Չունենք կայուն, հեռանկարային աճ, որը կարող էինք ունենալ երկու տարվա դրական ազդեցությունները կապիտալիզացնելու արդյունքում». «Փաստ»Հազարավոր կյանքեր խլած պատերազմներ, որ շարունակվում են... ամեն օր. «Փաստ»Փոխանակ Հայաստանը պահանջի, դեռ մի բան էլ Ադրբեջանն է փոխհատուցման հարց բարձրացնում. «Փաստ»Ի՞նչը կարող է Հայաստանի համար փոխարինել նավթին ու գազին. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանն ու իր քպականներն իրենք են խնդրելու, որ իրավապահները ձերբակալեն ու կալանավորեն իրենց». «Փաստ»Ինչպես կդասավորվի Փարսյանի ճակատագիրը. «Հրապարակ» Այն, ինչ «Հայաքվեին» չէր կարելի, «Եվրաքվեին» կարելի՞ է. «Փաստ»Կոստանյանն ու Ուգանդայի ԱԳ պետնախարարը կարևորել են երկու կառույցների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումըԲագրատ արքեպիսկոպոսը մեկնել է եռօրյա առանձնության, աղոթքի, պահեցողության և ծոմապահությանՆուբար Աֆեյանն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և ապօրինաբար Բաքվի բանտերում պահվող բոլոր հայերինՎրաստանում հայտարարել են՝ ոչ մի արտաքին ուժի թույլ չեն տա միջամտել իրենց երկրի ներքին գործերինԱՄՆ-ն միլիարդավոր դոլարների օգնություն է տրամադրել Իսրայելին․ Իրանում բնորոշել են՝ վարձատրություն է մարդասպաններին՝ պատվիրատուիցԲագրատ Սրբազանը կոչ է անում բոլորին՝ պատրաստվել Հոգևոր Հայաստանի հաղթանակինԴադարեցվե՞լ են ռազմական հանցագործություններ կատարած ադրբեջանցիների նկատմամբ քրեական հետապնդումները. Ինչու է ՔԿ-ն լռում և ում շահերն է պաշտպանում․ «Փաստինֆո»Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի մի շարք փողոցներումՀՀ և Բուլղարիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ուղղված հարցերԵրևանում բախվել են բեռնատարն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոցՀայաստանի ինքնիշխան իրավունքն է` աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա և ընտրել գործընկերներին. ԵՄ խոսնակՓոփոխություններ են կատարվել Արցախից 2020 թ․ տեղահանված անձանց բնակապահովման պետական աջակցության ծրագրի ընթացակարգումԵրևանում հրդեհ է բռնկվել երթուղային ավտոբուսումՎարորդական իրավունքի վկայական տրամադրելու պատրվակով հերթական խարդախությունն է բացահայտվելՍևանում հանգստյան տան տանիքում հայտնաբերվել է տղամարդու մարմինԶելենսկու հետ հանդիպմանը Թրամփը հայտարարել է Ուկրաինայի և ՌԴ միջև խաղաղ բանակցությունների անհրաժեշտության մասինՓակ է լինելու Արմենակյան փողոցի՝ Սարալանջ փողոցի խաչմերուկից դեպի «Հաղթանակ» զբոսայգի տանող ճանապարհի առաջին երթևեկելի գոտինՈրքան էլ Խաղաղության պայմանագրով փորձեն խաբել մեզ, քանի Արցախի ղեկավարությունը Բաքվում է, պատերազմը չի ավարտվել. Աշոտ ՂուլյանՍանոսյանին ներկայացվել են ՀՀ-ում կոշտ կենցաղային թափոնների կառավարման նախնական ուսումնասիրման մի քանի տարբերակներՊապոյանը և ՀԲ գրասենյակի ներկայացուցիչներն անդրադարձել են ՀՀ-ում զբոսաշրջության ոլորտի զարգացման հնարավորությանըՄիասնական աղոթք է հնչում Սուրբ Աննա եկեղեցում՝ գերիների տունդարձի համար (Տեսանյութ)Նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա կգտնվի Մայր տաճարի վերաօծմանըԹուրքիան ձգտում է ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ դառնալ, բայց արդյունքի առայժմ չի հասնում. ԷրդողանՀՀ տնտեսական ակտիվության աճը կրկին դանդաղել է. «Լույս» հիմնադրամԱՄՆ-ն F-35 կործանիչների խումբ է տեղակայել ՀունաստանումՀամայնքապետի որդուն հավաքներից ազատելու համար կեղծ նշումներ են արվելՌԴ ՊՆ-ն հայտնում է կորուստների մասինՏղաս այդպես էլ հորը չտեսավ․ Անդրեյը հավերժ մնաց 27 տարեկանՄեծ Բրիտանիան և Լիբանանը կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Խոշոր վթար՝ ԵրևանումԱտում եմ ինձ, որ այդքան հայրենապաշտ էի դարձրել որդուս. Կարին Տոնոյան Գողացել են WhatsApp հաշիվներ. մեդիափորձագետ Բաքվում խոշոր հրդեհ է բռնկվել Փաշինյանի խոստումը՝ Ալիևին Ինչպես նախարարը զոհաբերեց իր տեղակալին՝ հանուն իր պաշտոնի Էրդողանը նվաստացրեց Փաշինյանին ՌԴ-ում կարող են արգելել երկքաղաքացիությունը. հայերը մտածելու տեղիք ունեն2020 թվականի պատերազմում պարտությունը երաշխավորված է եղել. Տիգրան ԱբրահամյանԿարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Պեկինի մրցաշարում Նյու Յորքում կայացել է Բլինկեն-Ֆիդան հանդիպում
Ամենադիտված