ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դադիվանք կորցրած մարդկանց փորձում են սպառնալ ինչ-որ պաշտոններից զրկելով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հեռացվեց Ազգային ժողովի փոխնախագահի, Վահե Հակոբյանը՝ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Փակ, գաղտնի քվեարկությամբ պատգամավորներին պաշտոնից հեռացնելուն կողմ էր քվեարկել 66 պատգամավոր, դեմ՝ 0 պատգամավոր։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանի խոսքով՝ մենք տեսնում ենք երեսպաշտության հերթական շքերթը.

«Ես ինքս արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ եմ, ու չգիտեմ՝ կա՞ ԱԺ-ում ավելի քիչ նիստեր գումարած որևէ հանձնաժողով, ու դա այն պարագայում, որ մենք այս պահին բավականին բարդ արտաքին քաղաքական իրավիճակում ենք, իսկ այդ հանձնաժողովի նախագահը «դիջեյությամբ» է զբաղվում։ Այստեղ խնդիրն այլ է, սա կարևորագույն անվտանգային օրակարգից շեղելու խնդիր է. Դադիվանք կորցրած մարդկանց փորձել սպառնալ ինչ-որ պաշտոններից զրկելով։

Հիմա մեր գլխում ու ուղեղում է, թե ինչպես պաշտպանենք Բերձորը, իսկ այս մարդկանց գլխում է, թե ինչպես զրկել պաշտոնից և սահմանափակել լիազորությունները։ Իրենք ցույց են տալիս, թե ինչով են իրենք մտահոգված, ցույց են տալիս, որ իշխանություն պահելու գործում իրենք պրոֆեսիոնալներ են, որևէ արգելակներ չունեն այդտեղ։ Ես անկեղծ կերազեի, որ իրենք այդպես պաշտպանեն սահմանները, անվտանգությունը և վարեին պատերազմը։ Եթե այս նույն ձևով վարեին պատերազմը և պահեին պետական սահմանները այլ ոչ իրենց աթոռները, մենք կունենայինք լրիվ այլ իրավիճակ»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը։

Մեր դիտարկմանը, թե իշխանությունների ցանկում մոտ 10 պատգամավորի անուն կա, ինչու են հենց Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին վերցրել նշանառության տակ, Վարդանյանն արձագանքեց.

«Մենք գործ ունենք փոքրոգի, վրեժխնդիր անձնավորությունների հետ։ Ատելությունն ու վրեժխնդրությունը Հայաստանում իշխանության են եկել։ Նայեք մարտի 1-ի ձայնագրությունները, նայեք նոյեմբերի 9-ի ձայնագրությունները և տեսեք՝ ինչ մտածողությունով են եկել։ Մարդիկ ատում են այս պետությունում որևէ մի բան ստեղծած ցանկացած մեկին, և խնդիր ունեն ոչնչացնել ցանկացած անհատի, ուժի, ով կարող է այս իրավիճակից դուրս բերել երկիրը, հանրությունը, ազգին։

Եվ, իհարկե, անձնական վրեժխնդրության տարրեր կան, և դա որևէ մեկի համար նորություն չէ. Նիկոլ Փաշինյանի քաղաքական ամբողջ կենսագրությունը ատելության և վրեժխնդրության մասին է։ Իրենք այդ վրեժխնդրության համար փաստացի կործանեցին իշխանությունը։ Լսեք ԲԴԽ տխրահռչակ վերջին ձայնագրությունը և տեսեք, որ մենք այս իրավիճակում ենք մի քանի չկայացած մարդկանց անձնական վրեժխնդրության պատճառով, որոնք ունակ են մեկի պաշտոն ստանձնելու համար կործանել մի ամբողջ երկիր»։

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular