Ծառուկյանին շոկային առաջարկ են արել. Հայկական Ժամանակ
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԻշխանական վերնախավում քննարկվել է ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանին նորից պատգամավոր դարձնելու հարցը: Ընդ որում, նա 2017թ. ընտրություններին նորից պետք է ԲՀԿ համամասնական ցուցակով ներկայանա:
Ծառուկյանը, ճիշտ է, անցած տարվա փետրվարյան իրադարձություններից հետո հրաժարվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ լինելուց, սակայն մինչ այժմ շարունակում է մնալ այդ կուսակցության անդամը: Մեր տեղեկություններով, վերջինիս անգամ առաջարկվել է ՀՀԿ ցուցակով պատգամավոր դառնալ, բայց նա չի համաձայնել:
Այնպես որ, նա կարող է ոչ միայն ընդգրկվել ԲՀԿ ցուցակ, այլեւ գլխավորել այն: Ի դեպ, իշխանությունը կարծում է, թե ԲՀԿ ցուցակում Ծառուկյանի ընդգրկվելը լուծում է եւս մեկ այդ կուսակցության ռեյտինգի հարցը, ինչը հայտնի իրադարձություններից հետո տուժել էր: Իշխանությունները մտածում են, որ 2017 թ. եթե Ծառուկյանը պետք է նորից պատգամավոր դառնա, էս ԲՀԿ-ն մտնի խորհրդարան, ապա այդ երկու հարցերը կարելի է մեկտեղել: Ծառուկյանը կդառնա պատգամավոր եւ իր անձով ընտրություններին որոշակի ռեյտինգ կբերի նաեւ ԲՀԿ-ին:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: