Գերմանիան արդեն 1 ամսից ավելի արգելափակում է Ուկրաինային 9 մլրդ եվրո ծավալով օգնության փաթեթը. Corriere della Sera
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԳերմանիան արդեն մեկ ամսից ավելի է արգելափակում է 9 միլիարդ եվրո ծավալով օգնության փաթեթը, որը պետք է լինի Ուկրաինային ԵՄ աջակցության հիմնական ձևը։ Այս մասին գրում է Corriere della Sera իտալական հրատարակությունը։
Ըստ թերթի՝ գարնանն առաջ քաշված 9 միլիարդ օգնության գաղափարը մայիսի վերջին հաստատել են ԵՄ բոլոր առաջնորդները։ Նախագիծը նախատեսում է Կիևին 25 տարի հետո և գործնականում առանց տոկոսների մարումներով վարկեր՝ շնորհիվ այն միջոցների, որոնք Եվրահանձնաժողովը կհավաքի շուկային տրամադրելով եվրոպական պետությունների կողմից երաշխավորված պարտքային պարտավորություններ։ Բայց Գերմանիան՝ եվրապարտատոմսի այս ձևի ամենամեծ և ամուր երաշխավորը, դեմ է նման նախագծին։
Լրագրողների խոսքով՝ միջոցների հատկացումը հավանության չի արժանանում Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդների կողմից, որը դեմ է Ուկրաինային ընդհանուր եվրոպական պարտքի միջոցով օգնություն տրամադրելուն, ինչպես արդեն եղել է համավարակի ժամանակ։
Այժմ գերմանացի նախարարը հաստատել է միայն առաջին տրանշը՝ 1 միլիարդի չափով, որը պետք է վճարվի Ուկրաինային մինչև հուլիսի վերջ։
Մինչդեռ Ուկրաինայում հայտարարում են ամսական 5 մլրդ դոլարի չափով օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին։