ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերմանիան արդեն 1 ամսից ավելի արգելափակում է Ուկրաինային 9 մլրդ եվրո ծավալով օգնության փաթեթը. Corriere della Sera

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Գերմանիան արդեն մեկ ամսից ավելի է արգելափակում է 9 միլիարդ եվրո ծավալով օգնության փաթեթը, որը պետք է լինի Ուկրաինային ԵՄ աջակցության հիմնական ձևը։ Այս մասին գրում է Corriere della Sera իտալական հրատարակությունը։

Ըստ թերթի՝ գարնանն առաջ քաշված 9 միլիարդ օգնության գաղափարը մայիսի վերջին հաստատել են ԵՄ բոլոր առաջնորդները։ Նախագիծը նախատեսում է Կիևին 25 տարի հետո և գործնականում առանց տոկոսների մարումներով վարկեր՝ շնորհիվ այն միջոցների, որոնք Եվրահանձնաժողովը կհավաքի շուկային տրամադրելով եվրոպական պետությունների կողմից երաշխավորված պարտքային պարտավորություններ։ Բայց Գերմանիան՝ եվրապարտատոմսի այս ձևի ամենամեծ և ամուր երաշխավորը, դեմ է նման նախագծին։

Լրագրողների խոսքով՝ միջոցների հատկացումը հավանության չի արժանանում Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդների կողմից, որը դեմ է Ուկրաինային ընդհանուր եվրոպական պարտքի միջոցով օգնություն տրամադրելուն, ինչպես արդեն եղել է համավարակի ժամանակ։

Այժմ գերմանացի նախարարը հաստատել է միայն առաջին տրանշը՝ 1 միլիարդի չափով, որը պետք է վճարվի Ուկրաինային մինչև հուլիսի վերջ։

Մինչդեռ Ուկրաինայում հայտարարում են ամսական 5 մլրդ դոլարի չափով օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular