Շրի Լանկայի նախագահը պաշտոնապես հրաժարական է տվել․ նոր նախագահի ընտրության օրը հայտնի է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇրի Լանկայի խորհրդարանի նախագահ Մահինդա Յապա Աբեյվարդենան պաշտոնապես հաստատել է, որ երկրի նախագահ Գոտաբայա Ռաջապակսան հրաժարական է տվել։ Այս մասին հաղորդում է Adaderana պորտալը՝ Աբեյվարդենայի մամուլի ասուլիսի ժամանակ արված պաշտոնական հայտարարությանը հղումով։
«Գոթաբայա Ռաջապակսան հուլիսի 14-ից պաշտոնապես ազատել է Շրի Լանկայի նախագահի պաշտոնը»,- ասել է Աբեյվարդենան։
Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը՝ վկայակոչելով երկրի խորհրդարանի նախագահին, նոր նախագահը կընտրվի հունիսի 20-ին՝ խորհրդարանի նիստի ժամանակ։
«Նոր նախագահը կընտրվի խորհրդարանում հուլիսի 20-ին, ինչպես և նախկինում որոշվել էր կուսակցությունների առաջնորդների կողմից», - Աբեյվարդենայի խոսքն է մեջբերում պարբերականը։
Նրա խոսքով՝ կուսակցությունների առաջնորդների նիստի ժամանակ որոշվել է հուլիսի 19-ին առաջադրել նախագահի թեկնածուներին, իսկ հուլիսի 20-ին՝ անցկացնել ընտրությունը։