ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շրի Լանկայի նախագահը պաշտոնապես հրաժարական է տվել․ նոր նախագահի ընտրության օրը հայտնի է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Շրի Լանկայի խորհրդարանի նախագահ Մահինդա Յապա Աբեյվարդենան պաշտոնապես հաստատել է, որ երկրի նախագահ Գոտաբայա Ռաջապակսան հրաժարական է տվել։ Այս մասին հաղորդում է Adaderana պորտալը՝ Աբեյվարդենայի մամուլի ասուլիսի ժամանակ արված պաշտոնական հայտարարությանը հղումով։

«Գոթաբայա Ռաջապակսան հուլիսի 14-ից պաշտոնապես ազատել է Շրի Լանկայի նախագահի պաշտոնը»,- ասել է Աբեյվարդենան։

Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը՝ վկայակոչելով երկրի խորհրդարանի նախագահին, նոր նախագահը կընտրվի հունիսի 20-ին՝ խորհրդարանի նիստի ժամանակ։

«Նոր նախագահը կընտրվի խորհրդարանում հուլիսի 20-ին, ինչպես և նախկինում որոշվել էր կուսակցությունների առաջնորդների կողմից», - Աբեյվարդենայի խոսքն է մեջբերում պարբերականը։

Նրա խոսքով՝ կուսակցությունների առաջնորդների նիստի ժամանակ որոշվել է հուլիսի 19-ին առաջադրել նախագահի թեկնածուներին, իսկ հուլիսի 20-ին՝ անցկացնել ընտրությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular