Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստան-Թուրքիա-Իրան եռանկյունի. գործընկերնե՞ր, թե՞ հակառակորդներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Iarex.ru-ն գրում է, որ արտաքինից Ռուսաստան-Թուրքիա-Իրան եռանկյունու հարաբերությունները գործընկերային են: Կողմերը ակտիվորեն համագործակցում են 3+3 ձևաչափով (Ռուսաստան, Իրան, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա)։ Որոշ փորձագետներ կարծում են, որ Ռուսաստանին, Իրանին և Թուրքիային միավորում է Արևմուտքին Անդրկովկասից հեռու պահելու ընդհանուր ցանկությունը։ Սակայն իրականում ամեն ինչ այնքան էլ պարզ չէ։

Եթե ռուսներն ակնկալում ենք թուրքերի օգնությամբ վտարել Արևմուտքին, հետո նաև վտարել թուրքերին, ապա դա ուտոպիա է: Արևմուտքը միշտ էլ աջակցելու է թուրքերին Ռուսաստանի դեմ։ Նման դեպքում ավելի հեշտ է բանակցել ԱՄՆ-ի հետ, քան անհասկանալի խաղեր խաղալ նրա վասալի հետ։ Բացի այդ, չի կարելի մոռանալ Թուրքիայի և Իրանի միջև գոյություն ունեցող այն լուրջ մրցակցությունը, որը 2021 թվականի աշնանը գրեթե պատերազմի էր հանգեցրել։

Այսօր Թեհրանին դուր չի գալիս թուրքական ակտիվությունը Սիրիայում և Կովկասում։ Այսպիսով, Ռուսաստան-Թուրքիա-Իրան միության գաղափարը նման է Գոգոլի հանրահայտ հերոս Մանիլովի պատրանքներին՝ գեղեցիկ, բայց անիմաստ:

Անգամ Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը այդ երկու պետությունների միջև տարբեր է։ Թուրքիան հավակնում է լինել ռազմավարական գործընկեր, Պուտինի և Էրդողանի երկկողմ հանդիպումները պետք է աշխարհին ցույց տան, որ Թուրքիան Ռուսաստանի հետ է: Այդուհանդերձ, չնայած Ռուսաստանի նկատմամբ Թուրքիայի ղեկավարի բարյացակամ վերաբերմունքին և այն խոսքերին, թե ինչպես է նա բարձր գնահատում ՌԴ նախագահին, ի՞նչ ունենք գործնականում։ Հայաստանի հետ բանակցություններում Թուրքիան նախընտրում է ոչ թե «3 + 3» ձևաչափը, այլ երկկողմ բանակցությունները, որոնց ընթացքում հնարավոր է առաջ մղել թուրքերին ձեռնտու լուծումներ, քանի որ այդ ձևաչափով Հայաստանը չունի Իրանի և Ռուսաստանի աջակցությունը, իսկ ներկա իրողություններում Երևանը չի կարող մեն-մենակ մրցակցել Անկարայի հետ։ Դե ֆակտո Կովկասում Թուրքիան խաղում է ինչպես Մոսկվայի, այնպես էլ Թեհրանի դեմ։

Թուրքիան վերջին երկու տասնամյակի ընթացքում առաջին անգամ հայտարարել է, որ դիտարկում է Ադրբեջանի տարածքով Թուրքմենստանից Թուրքիա գազի տարանցման հնարավորությունը։ 2021 թվականի սեպտեմբերից թուրքմենական նավթի տարանցումը ռուսական ուղղությունից մասամբ վերաուղղվել է դեպի թուրքական։ Ինչ վերաբերում է նրան, որ Թուրքիան շուտով կհեռանա ՆԱՏՕ-ից, ապա դրանք չհիմնավորված երազանքներ են, քանի որ վերջերս Էրդողանը հանրությանը պատմել է Իտալիայի և Ֆրանսիայի հետ SAMP-T հակաօդային պաշտպանության համաձայնագրեր կնքելու Թուրքիայի ծրագրերի մասին։

Եվ խոսքը ոչ միայն համալիրների մատակարարման, այլ նաև դրանց արտադրության մասին է։ Այսպիսով, գործնականում Թուրքիայի կապերը ՆԱՏՕ-ի հետ ոչ միայն չեն թուլանում, այլ նաև ավելի ամուր են դառնում։ Սակայն, միևնույն ժամանակ, Էրդողանին անհրաժեշտ է բարեկամություն ցույց տալ Ռուսաստանի հետ, որպեսզի մի կողմից ապահովի թուրքական էքսպանսիայի անխոչընդոտ իրականացումը հետխորհրդային տարածքում, իսկ մյուս կողմից Ռուսաստանից իրական օգնություն ստանա առաջիկա 2023 թվականի նախագահական ընտրությունների հարցում։ 

Իրանը, ընդհակառակը, պատրաստ է Ռուսաստանի հետ իրական համագործակցության թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական ոլորտներում։ Թեև Իրանը պաշտոնապես հերքել է Ռուսաստանին իրանական անօդաչու թռչող սարքերի մատակարարման մասին տեղեկությունը, սակայն մերժումը կապ չունի համագործակցելու չցանկանալու կամ արևմտյան պատժամիջոցներից վախենալու հետ։ Իրանի դեմ պատժամիջոցները ոչ պակաս են, քան Ռուսաստանի դեմ, և Իրանը մեկ տարի չէ, որ ապրում է դրանց տակ, Արևմուտքը նրան «ահաբեկչական պետություն» է հռչակել ավելի քան 40 տարի առաջ։ Այստեղ մտավախությունն այն է, որ Ռուսաստանը լրջորեն կընդունի Թուրքիայի դիրքորոշումը և կհամաձայնի նրա հետ սերտ համագործակցել, ինչը, բնականաբար, չի բխում Իրանի շահերից։

Բազմաթիվ անգամներ է գրվել, թե ինչ պայմաններով է հնարավոր համագործակցությունը Թուրքիայի հետ։ Իսկ ներկայումս Անկարայի գործունեությանը հնարավոր է հակադրել Մոսկվա-Թեհրան-Երևան առանցքը։ Այդ առանցքը պետք է դառնա ոչ միայն ռազմաքաղաքական միավորում, այլ նաև փոխշահավետ տնտեսական համագործակցության օրինակ, ինչը զգալի ուժ կհաղորդի միավորմանը։ Չնայած ռազմական առումով ևս դաշինքը կարող է լուրջ ուժ լինել, և ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ նրա վասալը՝ Ադրբեջանը, իրենց այդ դաշինքի հետ անմիջական ռազմական բախման վտանգի չեն ենթարկի։ Ռուսաստանը պետք է օգնի Իրանին վերազինել բանակը, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգերով, որոնց արդյունավետությունն այժմ ապացուցվել է Ուկրաինայում և Սիրիայում։ Իսկ Իրանը իր հերթին ունակ է թույլ չտալ, որ Տաջիկստանը, որի բնակչությունը պատկանում է իրանական մշակութային և պատմական տիպին, Թուրքիայի կողմից ներքաշվի իր խաղերի մեջ։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ մանրամասներ Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել«Միայն ավելի վատ կլինի». «Փաստ»Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր. պատմության այս օրը (28 նոյեմբեր)«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Գերեզմանոցում ծեծի են ենթարկել 16-ամյա տղայինԴավիթի սպանությունից հետո փորձել են այրել կասկածյալներից մեկի տունըԿսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ»Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»Հայտնի են հոսանքազրկման հասցեներըԻնչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինվորական է մահացելՌուբլին կրկին էժանացել է«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ»Հայաստանում ձյուն է տեղումԵվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ»Հաջորդը ով կլքի ԲԴԽ-ն. դատական համակարգում լուրեր են պտտվում. «Ժողովուրդ» Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել. «Փաստ»«Սուպերլիդերը». Փաշինյանը «նեղ կռուգին» անգամ բանի տեղ չի դնում ․«Հրապարակ» Ի՞նչ փոփոխություններ են սպասվում բուհերի մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում. «Փաստ»Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է․ «Ժողովուրդ» Արփինե Սարգսյանը ազատել է համակարգի թիվ մեկ «գործակալին»․ «Հրապարակ» Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ»44-օրյայի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվում. Անդրանիկ Քոչարյանը պաշտոնն է պահում. «Ժողովուրդ» ԱԺ-ում արցախցիների հարցը կքննարկեն․ «Հրապարակ» «Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ»Դեպի Ղազախստան ամերիկյան ավտոշուկայից մեքենաների գործարքները շարունակվում են` առանց Հայաստանի. «Ժողովուրդ» Ինքնապաշտպանության բնազդ էլ չունեն․ «Հրապարակ» COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ»Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից
Ամենադիտված