Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը մատ է թափ տալիս ԱՄՆ պետդեպի վրա․ ի՞նչ են խոսել իրականում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազանգերը Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կարող են դիվանագիտական հերթական սկանդալի առիթը դառնալ։ Մասնավորապես Հայաստանի կառավարության տարածած հաղորդագրության ինչպես նաև պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի հաղորդագրությունների մեջ կարմիր թելի պես անցնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին հիշատակումը։

Զարմանալիորեն այդ բառը բացակայում է Ադրբեջանի նախագահականի տարածած հաղորդագրության միջից, իսկ Իլհամ Ալիևին մոտ կանգնած լրատվամիջոցներից մեկը՝ Haqqin.az-ը, ոչ միայն հատուկ շեշտել է, որ Ալիևի և Բլինքենի զրույցի ընթացքում Մինսկի խմբի մասին որևէ հիշատակում չկա, ավելին անկեղծ տարակուսանք է հայտնել այդպիսի ապատեղեկատվության փաստի առնչությամբ՝ անծայրահեղ անտեղի և նույնիսկ անպատասխանատու անվանելով։

«Կոմպետենտ և ճիշտ չէ քննարկել մոռացված ԵԱՀԿ Մինսկի խմբի վերակենդանացման գաղափարը»,- գրում է ադրբեջանական պարբերականը։

Միևնույն ժամանակ պետդեպարտամենտի ժամանակ հայտարարությունից բացակայում է մեկ այլ կարևոր դրույթ, որը կա Ադրբեջանի նախագահականի հայտարարության մեջ։ Խոսքը, մասնավորապես, այսպես կոչված «Խաղաղության պայմանագրի» կնքման համար խմբերի ստեղծման մասին է։ Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանը համապատասխան խումբ է ստեղծել, որը զբաղվում է այդ «Խաղաղության պայմանագրի» մանրամասների համաձայնեցման շուրջ, մինչդեռ դեպարտամենտի հայտարարության մեջ որևէ բառ չկա։

Ըստ էության, կարելի է արձանագրել, որ այս դեպքում գործ ունենք Միացյալ Նահանգների՝ զարմանալիորեն երկակի խաղի հետ։ Մի կողմից նրանք փորձում են շոյել հայկական կողմի ինքնասիրությունը, ինչպես նաև հայ հանրությանը մեսիջներ հասցեագրել՝ իբր զբաղվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հայամետ լուծմամբ, մյուս կողմից՝ որևէ քայլ չեն անում Ադրբեջանին զսպելու ուղղությամբ։ Եվ բնավ էլ զարմանալի չէ, որ Իլհամ Ալիևի հետ զանգից հաշված ժամեր անց, ադրբեջանական առաջատար լրատվամիջոցներից մեկում հայտնվում է նման տարակուսանք։

Ըստ էության, Ադրբեջանը ինքը հասկանում է, որ Միացյալ Նահանգները որևէ կերպ չի կարող իրեն օգնել այս հարցում, և շատ ավելի նախընտրելի է թաղել ԵԱՀԿ Մինսկի խումբը, իսկ կարգավորման խնդիրը լուծել Թուրքիայի և Ռուսաստանի աջակցությամբ։ Իսկ Միացյալ Նահանգները դեռևս փորձում է իրեն պատեպատ տալով՝ տպավորություն ստեղծել, թե լրջորեն ինչ-որ քայլեր ձեռնարկում է կարգավորման ուղղությամբ։

Տարոն Դանիելյան

Մեր պայքարի ակտիվ շրջանը վերսկսում ենք. հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18։30 ին, հավաքվում ենք Հանրապետության հրապարակում. Բագրատ Սրբազան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսն ամեն առավոտ երեք ժամով փակ է լինելու մինչև հոկտեմբերի 1-ը Խոշոր վթար Երևանի Սիլիկյան թաղամասից դեպի Հաղթանակ թաղամաս տանող ճանապարհին․ կան վիրավորներ Ռուսաստանը մտադիր չէ մասնակցել Ուկրաինայի հարցով խաղաղության երկրորդ գագաթնաժողովին. ՌԴ ԱԳՆ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիները․ տեսաշար՝ առանց մեկնաբանության Շիրակում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում. 1 կին, 2 երեխա հոսպիտալացվել են Հայերի շրջանում տուժածներ չկան. ՌԴ զինված ուժերը հարվածել են Խարկով քաղաքին «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել էր․ օգնության են հասել փրկարարները Կենդանակերպի ո՞ր նշանը փողի հետ կապված խնդիրներ կունենա սեպտեմբերի 22-ին Ուզո՞ւմ ես իշխանափոխություն լինի, ուրեմն կլինի․ Սրբազանը` լրագրողին Արցախի հարցը փակված չէ, դա որևէ մեկի քմահաճույքից չէ կախված Հարյուրավոր քաղաքացիներ չեն կարողանում գալ համալիր, նրանց խոչընդոտում են իրավապահները ՄԱԿ. Մերձավոր Արևելքն անխուսափելի աղետի եզրին էԸնտրեք երեք խավարումներից մեկը՝ պարզելու, թե ինչից եք ամենից շատ վախենում կյանքում Իրանում 3-օրյա սուգ է հայտարարվել Իրանում ածխահանքում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 52-ի Թումանյանի զբոսայգում ելույթ կունենա Միլանի Լա Սկալա թատրոնի նվագախումբը Իսրայելի ուղղությամբ արձակվել է 150 հրթիռ և ԱԹՍ. հյուսիսային հատվածի հիվանդանոցներին կարգադրվել է բոլոր հիվանդներին տեղափոխել բունկերներ Հոկտեմբերի 26-ին քվեարկելով «Վրացական երազանք»-ի օգտին՝ կստանաք երաշխիք, որ ոչ ոք չի կարողանա Վրաստանը ներքաշել պատերազմի մեջ. Իվանիշվիլի Օդի ջերմաստիճանը կբարձրանա. շրջանների զգալի մասում անձրև, առանձին հատվածներում նաև կարկուտ կտեղա Կալինինգրադի օդանավակայանում մառախուղի պատճառով հետաձգել է ավելի քան տասը չվերթ Կա 3 վիրավոր․ «Mercedes»-ն Արարատում բախվել է արգելապատնեշին, ընկել ջրատարն ու հարվածել կամրջին Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի 79-րդ ԳՎ բարձր մակարդակի քննարկումներին Աֆրիկայում առատ ձյուն է տեղացել, կաթվածահար է եղել երթևեկությունը (լուսանկարներ, տեսանյութեր) Իրանը ներկայացրել է նորագույն հարձակողական ԱԹՍ, «Ջիհադ» և «Զուհաիր» բալիստիկ հրթիռներ Բաքվից ինձ գրել էին՝ մենք մեր մարդիկ ունենք ՀՀ դատախազությունում և Երևանում, երբ գաս, անակնկալ կլինի Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ողբերգական դեպք՝ Երևանում. սեփական տան այգում հայտնաբերվել է 23-ամյա կնոջ մարմինը «Սերգեյ Միրոնով. Հայաստանում սկսվել է նոր «մայդանի» նախապատրաստությունը Արևմտյան ուսումնական մեթոդականների կանոններով» Իրանի Թաբասի ածխահանքում պայթյուն է եղել. զոհերի թիվն անցնում է 2 տասնյակը, կան վիրավորներ և անհետ կորածներ Հայտնի է՝ երբ և որտեղ տեղի կունենա Արտաշես Գեղամյանի հոգեհանգստի և հրաժեշտի արարողությունը Ում է հակացուցված դատարկ ստամոքսին ջուր խմել․ մեկնաբանում է բժիշկը Սալեմում կախել են հայտնաբերված վերջին ութ «վհուկներ»-ին. պատմության այս օրը (22 սեպտեմբեր)Ֆրանսիայի կառավարությունում 2 հայ նախարար է ընդգրկվել Խաղաղության պայմաններըԻրանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել 55 տարվա ընդմիջումից հետո «Անտունին» վերադառնում է բեմ «Այստեղ նաև իմ մանկությունից եկած հուշերն են, քանի որ տատս Արևմտյան Հայաստանից էր». Սամվել Թոփալյանը՝ «8000 կմ» մոնոներկայացման մասին Երրորդ համաշխարհային պատերազմը կավարտվի Հայաստանի վերականգնումից հետո. ԾատուրյանԵրևանի և 6 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Լափշինը հայտնաբերվել է Բելառուսի իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով. դատախազություն Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին Ադրբեջան-Հայաստան. խաղաղությունը սարերի հետևում չէՄադրիդի Սիբելեսի հրապարակի հայտնի շատրվանը երկրորդ տարին անընդմեջ լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով «Հաչող շունը ատամ չունի, որ կծի». ՔՊ-ն կրկին իր վախերն է ցուցադրում Տավուշում փրկարարները կրետների խայթոցից տուժած արշավականներին մոտեցրել են շտապօգնության մեքենայինՄարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ ԱշտարակումՔոլոյանը կարգադրել է ապամոնտաժել ժամացույցները․ News.amԲայկալ լճում 5,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ-ը Միրզոյան-Բայրամով հանդիպո՞ւմ է նախապատրաստում Նյու-Յորքում
Ամենադիտված