ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը մատ է թափ տալիս ԱՄՆ պետդեպի վրա․ ի՞նչ են խոսել իրականում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազանգերը Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կարող են դիվանագիտական հերթական սկանդալի առիթը դառնալ։ Մասնավորապես Հայաստանի կառավարության տարածած հաղորդագրության ինչպես նաև պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի հաղորդագրությունների մեջ կարմիր թելի պես անցնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին հիշատակումը։

Զարմանալիորեն այդ բառը բացակայում է Ադրբեջանի նախագահականի տարածած հաղորդագրության միջից, իսկ Իլհամ Ալիևին մոտ կանգնած լրատվամիջոցներից մեկը՝ Haqqin.az-ը, ոչ միայն հատուկ շեշտել է, որ Ալիևի և Բլինքենի զրույցի ընթացքում Մինսկի խմբի մասին որևէ հիշատակում չկա, ավելին անկեղծ տարակուսանք է հայտնել այդպիսի ապատեղեկատվության փաստի առնչությամբ՝ անծայրահեղ անտեղի և նույնիսկ անպատասխանատու անվանելով։

«Կոմպետենտ և ճիշտ չէ քննարկել մոռացված ԵԱՀԿ Մինսկի խմբի վերակենդանացման գաղափարը»,- գրում է ադրբեջանական պարբերականը։

Միևնույն ժամանակ պետդեպարտամենտի ժամանակ հայտարարությունից բացակայում է մեկ այլ կարևոր դրույթ, որը կա Ադրբեջանի նախագահականի հայտարարության մեջ։ Խոսքը, մասնավորապես, այսպես կոչված «Խաղաղության պայմանագրի» կնքման համար խմբերի ստեղծման մասին է։ Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանը համապատասխան խումբ է ստեղծել, որը զբաղվում է այդ «Խաղաղության պայմանագրի» մանրամասների համաձայնեցման շուրջ, մինչդեռ դեպարտամենտի հայտարարության մեջ որևէ բառ չկա։

Ըստ էության, կարելի է արձանագրել, որ այս դեպքում գործ ունենք Միացյալ Նահանգների՝ զարմանալիորեն երկակի խաղի հետ։ Մի կողմից նրանք փորձում են շոյել հայկական կողմի ինքնասիրությունը, ինչպես նաև հայ հանրությանը մեսիջներ հասցեագրել՝ իբր զբաղվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հայամետ լուծմամբ, մյուս կողմից՝ որևէ քայլ չեն անում Ադրբեջանին զսպելու ուղղությամբ։ Եվ բնավ էլ զարմանալի չէ, որ Իլհամ Ալիևի հետ զանգից հաշված ժամեր անց, ադրբեջանական առաջատար լրատվամիջոցներից մեկում հայտնվում է նման տարակուսանք։

Ըստ էության, Ադրբեջանը ինքը հասկանում է, որ Միացյալ Նահանգները որևէ կերպ չի կարող իրեն օգնել այս հարցում, և շատ ավելի նախընտրելի է թաղել ԵԱՀԿ Մինսկի խումբը, իսկ կարգավորման խնդիրը լուծել Թուրքիայի և Ռուսաստանի աջակցությամբ։ Իսկ Միացյալ Նահանգները դեռևս փորձում է իրեն պատեպատ տալով՝ տպավորություն ստեղծել, թե լրջորեն ինչ-որ քայլեր ձեռնարկում է կարգավորման ուղղությամբ։

Տարոն Դանիելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular