Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղպայմանագրի» վարչության ընտրությունները՝ լուրջ վտանգ Պապիկյանի համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սեպտեմբերին սպասվում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նոր ընտրություններ։ Կուսակցության նոր կանոնադրության համաձայն՝ կուսակցության վարչությունում կարող են ընդգրկվել 15 անդամներ, սակայն այդ պաշտոններին հավակնում են 48 պաշտոնյաներ և պատգամավորներ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից բազմաթիվ թեկնածուներ ցանկանում են դառնալ իշխող ուժի վարչության անդամ, որպեսզի իրենք դառնան հարց լուծողը այս հանրապետությունում։

ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, այս ընտրությունները առանձնանալու են առաջին հերթին նրանով, որ իր դիրքերն է զիջելու և ընդհանրապես կորցնելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության գործող նախագահ՝ Սուրեն Պապիկյանը։

Փաշինյանը դժգոհ է Պաշտպանության նախարարի պաշտոնում Պապիկյանի աշխատանքից, ցանկանում է ազատվել ոչ միայն նրանից, այլ նաև բոլոր այն պաշտոնյաներից ու պատգամավորներից, որոնց իր հետ բերել է Պապիկյանը։ Նշենք, որ Պաշտպանության նախարարը վաղուց հայտնի է «Քաղաքացիական պայմանագրում» որպես «անհասկանալի կերպարների» հովանավոր։ Մասնավորապես, հենց նա էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակ բերել հետագայում «Հայաստան» դաշինքը համալրած Աննա Գրիգորյանին, ով մանդատը ստանալուն պես դուրս եկավ և սկսեց ընդդիմադիր գործունեությամբ զբաղվել։

Պապիկյանը նաև հայտնի է որպես իր կուրսեցիներին ու բանակի ընկերներին պաշտոնների դասավորող։ Նրա միջնորդությամբ են «հեղափոխական» թիմում հանգրվանել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, պատգամավոր Մաթևոս Ասատրյանը և այլոք։

Ասատրյանը, օրինակ, Ապարանում հայտնի հրաձգությունից հետո, երբ հրաժարվել է ընդհանրապես վայր դնել իր մանդատը, դարձել է «Քաղպայմանագրի» աչքի փուշը։ Նրան անընդհատ հիշեցնում են իր և իր ազգականների լպիրշ վարքի մասին, ինչի պատճառով ՔՊ-ն լուրջ խնդիրներ ունի հատկապես Ապարանի տարածաշրջանում, որտեղ նախկինում «Քաղաքացիական պայմանագրի» դիրքերը բավական հզոր էին։ Մինչդեռ այսօր Ապարանում, մահացու ելքով հրաձգությունից հետո այլևս տեսնել չեն ցանկանում ո՛չ Նիկոլ Փաշինյանին, ո՛չ էլ նրա կողմնակիցներին։

Գրեթե նույն վիճակն է նաև Նարեկ Մկրտչյանի դեպքում։ Վերջինս նույնիսկ չկարողացավ ապահովել Փարաքար համայնքում ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի ընտրվելը, և մինչ օրս խնդիրներ կան «Ապրելու երկիր» կուսակցության հետ։

«Քաղպայմանագրում» չափազանց դժգոհ են, որ երբևէ իրեն կառավարչական և ղեկավար հմտություններով աչքի չընկած Սուրեն Պապիկյանը կարողացել է դառնալ հանրապետության առաջատար դեմքերից մեկը, և ցանկանում են ամեն ինչ անել, որպեսզի վերջինիս զրկեն իր ազդեցությունից՝ նախ կուսակցության նախագահությունից, ապա և վարչության անդամությունից, ինչից հետո այլևս նրան Պաշտպանության նախարարությունից դուրս շպրտելը դառնում է տեխնիկայի հարց։

Հայկ Մեսրոպյան

Խոշոր վթար Երևանի Սիլիկյան թաղամասից դեպի Հաղթանակ թաղամաս տանող ճանապարհին․ կան վիրավորներ Ռուսաստանը մտադիր չէ մասնակցել Ուկրաինայի հարցով խաղաղության երկրորդ գագաթնաժողովին. ՌԴ ԱԳՆ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիները․ տեսաշար՝ առանց մեկնաբանության Շիրակում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում. 1 կին, 2 երեխա հոսպիտալացվել են Հայերի շրջանում տուժածներ չկան. ՌԴ զինված ուժերը հարվածել են Խարկով քաղաքին «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել էր․ օգնության են հասել փրկարարները Կենդանակերպի ո՞ր նշանը փողի հետ կապված խնդիրներ կունենա սեպտեմբերի 22-ին Ուզո՞ւմ ես իշխանափոխություն լինի, ուրեմն կլինի․ Սրբազանը` լրագրողին Արցախի հարցը փակված չէ, դա որևէ մեկի քմահաճույքից չէ կախված Հարյուրավոր քաղաքացիներ չեն կարողանում գալ համալիր, նրանց խոչընդոտում են իրավապահները ՄԱԿ. Մերձավոր Արևելքն անխուսափելի աղետի եզրին էԸնտրեք երեք խավարումներից մեկը՝ պարզելու, թե ինչից եք ամենից շատ վախենում կյանքում Իրանում 3-օրյա սուգ է հայտարարվել Իրանում ածխահանքում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 52-ի Թումանյանի զբոսայգում ելույթ կունենա Միլանի Լա Սկալա թատրոնի նվագախումբը Իսրայելի ուղղությամբ արձակվել է 150 հրթիռ և ԱԹՍ. հյուսիսային հատվածի հիվանդանոցներին կարգադրվել է բոլոր հիվանդներին տեղափոխել բունկերներ Հոկտեմբերի 26-ին քվեարկելով «Վրացական երազանք»-ի օգտին՝ կստանաք երաշխիք, որ ոչ ոք չի կարողանա Վրաստանը ներքաշել պատերազմի մեջ. Իվանիշվիլի Օդի ջերմաստիճանը կբարձրանա. շրջանների զգալի մասում անձրև, առանձին հատվածներում նաև կարկուտ կտեղա Կալինինգրադի օդանավակայանում մառախուղի պատճառով հետաձգել է ավելի քան տասը չվերթ Կա 3 վիրավոր․ «Mercedes»-ն Արարատում բախվել է արգելապատնեշին, ընկել ջրատարն ու հարվածել կամրջին Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի 79-րդ ԳՎ բարձր մակարդակի քննարկումներին Աֆրիկայում առատ ձյուն է տեղացել, կաթվածահար է եղել երթևեկությունը (լուսանկարներ, տեսանյութեր) Իրանը ներկայացրել է նորագույն հարձակողական ԱԹՍ, «Ջիհադ» և «Զուհաիր» բալիստիկ հրթիռներ Բաքվից ինձ գրել էին՝ մենք մեր մարդիկ ունենք ՀՀ դատախազությունում և Երևանում, երբ գաս, անակնկալ կլինի Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ողբերգական դեպք՝ Երևանում. սեփական տան այգում հայտնաբերվել է 23-ամյա կնոջ մարմինը «Սերգեյ Միրոնով. Հայաստանում սկսվել է նոր «մայդանի» նախապատրաստությունը Արևմտյան ուսումնական մեթոդականների կանոններով» Իրանի Թաբասի ածխահանքում պայթյուն է եղել. զոհերի թիվն անցնում է 2 տասնյակը, կան վիրավորներ և անհետ կորածներ Հայտնի է՝ երբ և որտեղ տեղի կունենա Արտաշես Գեղամյանի հոգեհանգստի և հրաժեշտի արարողությունը Ում է հակացուցված դատարկ ստամոքսին ջուր խմել․ մեկնաբանում է բժիշկը Սալեմում կախել են հայտնաբերված վերջին ութ «վհուկներ»-ին. պատմության այս օրը (22 սեպտեմբեր)Ֆրանսիայի կառավարությունում 2 հայ նախարար է ընդգրկվել Խաղաղության պայմաններըԻրանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել 55 տարվա ընդմիջումից հետո «Անտունին» վերադառնում է բեմ «Այստեղ նաև իմ մանկությունից եկած հուշերն են, քանի որ տատս Արևմտյան Հայաստանից էր». Սամվել Թոփալյանը՝ «8000 կմ» մոնոներկայացման մասին Երրորդ համաշխարհային պատերազմը կավարտվի Հայաստանի վերականգնումից հետո. ԾատուրյանԵրևանի և 6 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Լափշինը հայտնաբերվել է Բելառուսի իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով. դատախազություն Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին Ադրբեջան-Հայաստան. խաղաղությունը սարերի հետևում չէՄադրիդի Սիբելեսի հրապարակի հայտնի շատրվանը երկրորդ տարին անընդմեջ լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով «Հաչող շունը ատամ չունի, որ կծի». ՔՊ-ն կրկին իր վախերն է ցուցադրում Տավուշում փրկարարները կրետների խայթոցից տուժած արշավականներին մոտեցրել են շտապօգնության մեքենայինՄարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ ԱշտարակումՔոլոյանը կարգադրել է ապամոնտաժել ժամացույցները․ News.amԲայկալ լճում 5,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ-ը Միրզոյան-Բայրամով հանդիպո՞ւմ է նախապատրաստում Նյու-ՅորքումԹալիբները դիմել են Մոսկվային․ ցանկանում են մասնակցել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովինՀայաստանում առաջին անգամ ցուցադրվեցին Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխն ու ձեռքը
Ամենադիտված