ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղպայմանագրի» վարչության ընտրությունները՝ լուրջ վտանգ Պապիկյանի համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սեպտեմբերին սպասվում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նոր ընտրություններ։ Կուսակցության նոր կանոնադրության համաձայն՝ կուսակցության վարչությունում կարող են ընդգրկվել 15 անդամներ, սակայն այդ պաշտոններին հավակնում են 48 պաշտոնյաներ և պատգամավորներ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից բազմաթիվ թեկնածուներ ցանկանում են դառնալ իշխող ուժի վարչության անդամ, որպեսզի իրենք դառնան հարց լուծողը այս հանրապետությունում։

ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, այս ընտրությունները առանձնանալու են առաջին հերթին նրանով, որ իր դիրքերն է զիջելու և ընդհանրապես կորցնելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության գործող նախագահ՝ Սուրեն Պապիկյանը։

Փաշինյանը դժգոհ է Պաշտպանության նախարարի պաշտոնում Պապիկյանի աշխատանքից, ցանկանում է ազատվել ոչ միայն նրանից, այլ նաև բոլոր այն պաշտոնյաներից ու պատգամավորներից, որոնց իր հետ բերել է Պապիկյանը։ Նշենք, որ Պաշտպանության նախարարը վաղուց հայտնի է «Քաղաքացիական պայմանագրում» որպես «անհասկանալի կերպարների» հովանավոր։ Մասնավորապես, հենց նա էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակ բերել հետագայում «Հայաստան» դաշինքը համալրած Աննա Գրիգորյանին, ով մանդատը ստանալուն պես դուրս եկավ և սկսեց ընդդիմադիր գործունեությամբ զբաղվել։

Պապիկյանը նաև հայտնի է որպես իր կուրսեցիներին ու բանակի ընկերներին պաշտոնների դասավորող։ Նրա միջնորդությամբ են «հեղափոխական» թիմում հանգրվանել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, պատգամավոր Մաթևոս Ասատրյանը և այլոք։

Ասատրյանը, օրինակ, Ապարանում հայտնի հրաձգությունից հետո, երբ հրաժարվել է ընդհանրապես վայր դնել իր մանդատը, դարձել է «Քաղպայմանագրի» աչքի փուշը։ Նրան անընդհատ հիշեցնում են իր և իր ազգականների լպիրշ վարքի մասին, ինչի պատճառով ՔՊ-ն լուրջ խնդիրներ ունի հատկապես Ապարանի տարածաշրջանում, որտեղ նախկինում «Քաղաքացիական պայմանագրի» դիրքերը բավական հզոր էին։ Մինչդեռ այսօր Ապարանում, մահացու ելքով հրաձգությունից հետո այլևս տեսնել չեն ցանկանում ո՛չ Նիկոլ Փաշինյանին, ո՛չ էլ նրա կողմնակիցներին։

Գրեթե նույն վիճակն է նաև Նարեկ Մկրտչյանի դեպքում։ Վերջինս նույնիսկ չկարողացավ ապահովել Փարաքար համայնքում ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի ընտրվելը, և մինչ օրս խնդիրներ կան «Ապրելու երկիր» կուսակցության հետ։

«Քաղպայմանագրում» չափազանց դժգոհ են, որ երբևէ իրեն կառավարչական և ղեկավար հմտություններով աչքի չընկած Սուրեն Պապիկյանը կարողացել է դառնալ հանրապետության առաջատար դեմքերից մեկը, և ցանկանում են ամեն ինչ անել, որպեսզի վերջինիս զրկեն իր ազդեցությունից՝ նախ կուսակցության նախագահությունից, ապա և վարչության անդամությունից, ինչից հետո այլևս նրան Պաշտպանության նախարարությունից դուրս շպրտելը դառնում է տեխնիկայի հարց։

Հայկ Մեսրոպյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular