Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի ԱԳՆ-ն՝ սեփական ձևակերպումների գերի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը նախօրեին երկու հանդիպում է ունեցել և երկու դեպքում էլ ԵԱՀԿ Մինսկի մասին խոսելիս թույլ է տվել բացառապես իրար հակասող ձևակերպումներ։

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահ Աբդուլա Շահիդի հետ հանդիպման վերաբերյալ հաղորդագրության մեջ նշվում է, թե նախարար Միրզոյանը վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու Հայաստանի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո՝ նշելով, որ այն միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափն է, որի շրջանակներում կարող են հասցեագրվել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և բոլոր իրավունքների պաշտպանության հարցը։

Նույն օրը Միրզոյանն ընդունել է նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին և պաշտոնական հաղորդագրության մեջ այսպիսի ձևակերպում է սպրդել.

«Նախարար Միրզոյանի կողմից ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի և փորձի օգտագործման կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան»։

Թերևս հարկ է նշել, որ եթե Շահիդի հետ հանդիպմանը նշել են, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո պիտի իրականացվի կարգավորումը, և դա միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափն է, ապա Ռուսաստանի ներկայացուցչի հետ հանդիպմանը նշում է, թե պետք է օգտագործել Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի փորձի օգտագործման կարևորությունը։

Մեկ այլ դրվագով Միրզոյանը պաշտոնական հաղորդագրության մեջ Իգոր Խովաևին ներկայացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ։ Մինչդեռ Խոաևն այդպիսի կարգավիճակ չունի, Ռուսաստանը վաղուց այլևս հայտարարել է, թե ԱՄՆ-ն և Ֆրանսիան չեն համագործակցում իր հետ ԵԱՀԿ Մինսկի խմբում, նաև վաղուց այլևս ձեռք են քաշել ԵԱՀԿ Մինսկի խմբից, իսկ Իգոր Խովաևին ի տարբերություն իր նախորդ գործընկերների, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ չեն նշանակել։

Այս ամենը ընդամենը վկայում է, որ Հայաստանի արտգործնախարարությունը սեփական հանրության հետ հարաբերվում է իր քարոզչական թեզերով, վախենում կոնկրետ դեպքերում արձանագրել սեփական սկզբունքներն ու դիրքորոշումները և տուրք է տալիս բացարձակ պատեհապաշտությանն ու պոպուլիզմին։

Գարիկ Կարապետյան 

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսն ամեն առավոտ երեք ժամով փակ է լինելու մինչև հոկտեմբերի 1-ը Խոշոր վթար Երևանի Սիլիկյան թաղամասից դեպի Հաղթանակ թաղամաս տանող ճանապարհին․ կան վիրավորներ Ռուսաստանը մտադիր չէ մասնակցել Ուկրաինայի հարցով խաղաղության երկրորդ գագաթնաժողովին. ՌԴ ԱԳՆ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիները․ տեսաշար՝ առանց մեկնաբանության Շիրակում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում. 1 կին, 2 երեխա հոսպիտալացվել են Հայերի շրջանում տուժածներ չկան. ՌԴ զինված ուժերը հարվածել են Խարկով քաղաքին «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել էր․ օգնության են հասել փրկարարները Կենդանակերպի ո՞ր նշանը փողի հետ կապված խնդիրներ կունենա սեպտեմբերի 22-ին Ուզո՞ւմ ես իշխանափոխություն լինի, ուրեմն կլինի․ Սրբազանը` լրագրողին Արցախի հարցը փակված չէ, դա որևէ մեկի քմահաճույքից չէ կախված Հարյուրավոր քաղաքացիներ չեն կարողանում գալ համալիր, նրանց խոչընդոտում են իրավապահները ՄԱԿ. Մերձավոր Արևելքն անխուսափելի աղետի եզրին էԸնտրեք երեք խավարումներից մեկը՝ պարզելու, թե ինչից եք ամենից շատ վախենում կյանքում Իրանում 3-օրյա սուգ է հայտարարվել Իրանում ածխահանքում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 52-ի Թումանյանի զբոսայգում ելույթ կունենա Միլանի Լա Սկալա թատրոնի նվագախումբը Իսրայելի ուղղությամբ արձակվել է 150 հրթիռ և ԱԹՍ. հյուսիսային հատվածի հիվանդանոցներին կարգադրվել է բոլոր հիվանդներին տեղափոխել բունկերներ Հոկտեմբերի 26-ին քվեարկելով «Վրացական երազանք»-ի օգտին՝ կստանաք երաշխիք, որ ոչ ոք չի կարողանա Վրաստանը ներքաշել պատերազմի մեջ. Իվանիշվիլի Օդի ջերմաստիճանը կբարձրանա. շրջանների զգալի մասում անձրև, առանձին հատվածներում նաև կարկուտ կտեղա Կալինինգրադի օդանավակայանում մառախուղի պատճառով հետաձգել է ավելի քան տասը չվերթ Կա 3 վիրավոր․ «Mercedes»-ն Արարատում բախվել է արգելապատնեշին, ընկել ջրատարն ու հարվածել կամրջին Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի 79-րդ ԳՎ բարձր մակարդակի քննարկումներին Աֆրիկայում առատ ձյուն է տեղացել, կաթվածահար է եղել երթևեկությունը (լուսանկարներ, տեսանյութեր) Իրանը ներկայացրել է նորագույն հարձակողական ԱԹՍ, «Ջիհադ» և «Զուհաիր» բալիստիկ հրթիռներ Բաքվից ինձ գրել էին՝ մենք մեր մարդիկ ունենք ՀՀ դատախազությունում և Երևանում, երբ գաս, անակնկալ կլինի Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ողբերգական դեպք՝ Երևանում. սեփական տան այգում հայտնաբերվել է 23-ամյա կնոջ մարմինը «Սերգեյ Միրոնով. Հայաստանում սկսվել է նոր «մայդանի» նախապատրաստությունը Արևմտյան ուսումնական մեթոդականների կանոններով» Իրանի Թաբասի ածխահանքում պայթյուն է եղել. զոհերի թիվն անցնում է 2 տասնյակը, կան վիրավորներ և անհետ կորածներ Հայտնի է՝ երբ և որտեղ տեղի կունենա Արտաշես Գեղամյանի հոգեհանգստի և հրաժեշտի արարողությունը Ում է հակացուցված դատարկ ստամոքսին ջուր խմել․ մեկնաբանում է բժիշկը Սալեմում կախել են հայտնաբերված վերջին ութ «վհուկներ»-ին. պատմության այս օրը (22 սեպտեմբեր)Ֆրանսիայի կառավարությունում 2 հայ նախարար է ընդգրկվել Խաղաղության պայմաններըԻրանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել 55 տարվա ընդմիջումից հետո «Անտունին» վերադառնում է բեմ «Այստեղ նաև իմ մանկությունից եկած հուշերն են, քանի որ տատս Արևմտյան Հայաստանից էր». Սամվել Թոփալյանը՝ «8000 կմ» մոնոներկայացման մասին Երրորդ համաշխարհային պատերազմը կավարտվի Հայաստանի վերականգնումից հետո. ԾատուրյանԵրևանի և 6 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Լափշինը հայտնաբերվել է Բելառուսի իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով. դատախազություն Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին Ադրբեջան-Հայաստան. խաղաղությունը սարերի հետևում չէՄադրիդի Սիբելեսի հրապարակի հայտնի շատրվանը երկրորդ տարին անընդմեջ լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով «Հաչող շունը ատամ չունի, որ կծի». ՔՊ-ն կրկին իր վախերն է ցուցադրում Տավուշում փրկարարները կրետների խայթոցից տուժած արշավականներին մոտեցրել են շտապօգնության մեքենայինՄարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ ԱշտարակումՔոլոյանը կարգադրել է ապամոնտաժել ժամացույցները․ News.amԲայկալ լճում 5,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ-ը Միրզոյան-Բայրամով հանդիպո՞ւմ է նախապատրաստում Նյու-ՅորքումԹալիբները դիմել են Մոսկվային․ ցանկանում են մասնակցել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին
Ամենադիտված