Պղնձի գինն իջնում է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՉորեքշաբթի պղնձի արժեքը նվազում է, շուկաները նախկինի պես անհանգստացած են պահանջարկի վիճակից պղնձի ամենախոշոր սպառողի՝ Չինաստանի տնտեսության իրավիճակի համատեքստում, վկայում են աճուրդների տվյալները։
Պղնձի սեպտեմբերյան ֆյուչերսի արժեքը Comex բորսայում իջել է 0,26 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 3,675 դոլար։
Երեքշաբթի օրվա տվյալներով՝ Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, ավելացել է 1,16 տոկոսով՝ 8 120 դոլար, ալյումինիումինը՝ 1,4 տոկոսով՝ 2 424 դոլար, ցինկինը նվազել է 0,36 տոկոսով՝ 3 484,5 դոլար։
Չինաստանի ֆոնդային ինդեքսները չորեքշաբթի նվազում են 1,4-2,4 տոկոսով։ Շուկաները նախկինի պես անհանգստացած են Չինաստանի տնտեսության վիճակով։ Անհանգստություններն առաջանում են վերջին տնտեսական տվյալների, ինչպես նաեւ երկրում կորոնավիրուսի հանդեպ «զրոյական հանդուրժողության» շարունակվող քաղաքականության հետ կապված։