ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պղնձի գինն իջնում է

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Չորեքշաբթի պղնձի արժեքը նվազում է, շուկաները նախկինի պես անհանգստացած են պահանջարկի վիճակից պղնձի ամենախոշոր սպառողի՝ Չինաստանի տնտեսության իրավիճակի համատեքստում, վկայում են աճուրդների տվյալները։

Պղնձի սեպտեմբերյան ֆյուչերսի արժեքը Comex բորսայում իջել է 0,26 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 3,675 դոլար։

Երեքշաբթի օրվա տվյալներով՝ Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, ավելացել է 1,16 տոկոսով՝ 8 120 դոլար, ալյումինիումինը՝ 1,4 տոկոսով՝ 2 424 դոլար, ցինկինը նվազել է 0,36 տոկոսով՝ 3 484,5 դոլար։

Չինաստանի ֆոնդային ինդեքսները չորեքշաբթի նվազում են 1,4-2,4 տոկոսով։ Շուկաները նախկինի պես անհանգստացած են Չինաստանի տնտեսության վիճակով։ Անհանգստություններն առաջանում են վերջին տնտեսական տվյալների, ինչպես նաեւ երկրում կորոնավիրուսի հանդեպ «զրոյական հանդուրժողության» շարունակվող քաղաքականության հետ կապված։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular