Պուտինը չի բացառել ուկրաինական հացահատիկի արտահանումը ԵՄ սահմանափակելու հնարավորությունը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՄոսկվայի, Կիեւի եւ Անկարայի միջեւ կնքված համաձայնագրով Ուկրաինայի տարածքից արտահանվող ամբողջ հացահատիկն ի վերջո ուղարկվել է Եվրոպա, այլ ոչ թե զարգացող երկրներ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վլադիվոստոկում Արեւելյան տնտեսական ֆորի լիագումար նիստին, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
«Մենք Թուրքիայի հետ արեցինք ամեն ինչ, որպեսզի ուկրաինական հացահատիկն արտահանվի։ Եթե Թուրքիային բացառել որպես միջնորդ երկիր, ապա գործնականում Ուկրաինայից արտահանվող ամբողջ հացահատիկն ուղարկվում է ոչ թե զարգացող ամենաաղքատ երկրներ, այլ Եվրամիության երկրներ»,- ասել է նա՝ նշելով, որ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի շրջանակներում ութսունյոթ նավերից միայն երկուսն են ուղարկվել։
«Եւ դրանցով 2 միլիոն տոննայից 60 հազար տոննա պարենամթերք է արտահանվել։ Ուզում եմ ասել, որ, ինչպես եվրոպական շատ երկրներ վերջին տասնամյակների եւ դարերի ընթացքում որպես գաղութատեր են հանդես եկել, այնպես էլ շարունակում են գործել այսօր: Հերթական անգամ նրանք պարզապես խաբեցին զարգացող երկրներին եւ շարունակում են խաբել»,- նշել է նախագահը։
Պուտինը նաեւ կարծիք է հայտնել, որ այդպիսի մոտեցմամբ աշխարհում պարենային խնդիրների մասշտաբները միայն կմեծանան եւ աննախադեպ հումանիտար աղետի կհանգեցնեն։
Պուտինը նաեւ հայտարարել է, որ մտադիր է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել Ուկրաինայից Եվրոպա հացահատիկի եւ պարենի արտահանումը սահմանափակելու հնարավորությունը։ Այս հարցի շուրջ, անշուշտ, կխորհրդակցեմ Թուրքիայի նախագահ պարոն Էրդողանի հետ»։