ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը չի բացառել ուկրաինական հացահատիկի արտահանումը ԵՄ սահմանափակելու հնարավորությունը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Մոսկվայի, Կիեւի եւ Անկարայի միջեւ կնքված համաձայնագրով Ուկրաինայի տարածքից արտահանվող ամբողջ հացահատիկն ի վերջո ուղարկվել է Եվրոպա, այլ ոչ թե զարգացող երկրներ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վլադիվոստոկում Արեւելյան տնտեսական ֆորի լիագումար նիստին, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

«Մենք Թուրքիայի հետ արեցինք ամեն ինչ, որպեսզի ուկրաինական հացահատիկն արտահանվի։ Եթե ​​Թուրքիային բացառել որպես միջնորդ երկիր, ապա գործնականում Ուկրաինայից արտահանվող ամբողջ հացահատիկն ուղարկվում է ոչ թե զարգացող ամենաաղքատ երկրներ, այլ Եվրամիության երկրներ»,- ասել է նա՝ նշելով, որ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի շրջանակներում ութսունյոթ նավերից միայն երկուսն են ուղարկվել։

«Եւ դրանցով 2 միլիոն տոննայից 60 հազար տոննա պարենամթերք է արտահանվել։ Ուզում եմ ասել, որ, ինչպես եվրոպական շատ երկրներ վերջին տասնամյակների եւ դարերի ընթացքում որպես գաղութատեր են հանդես եկել, այնպես էլ շարունակում են գործել այսօր: Հերթական անգամ նրանք պարզապես խաբեցին զարգացող երկրներին եւ շարունակում են խաբել»,- նշել է նախագահը։

Պուտինը նաեւ կարծիք է հայտնել, որ այդպիսի մոտեցմամբ աշխարհում պարենային խնդիրների մասշտաբները միայն կմեծանան եւ աննախադեպ հումանիտար աղետի կհանգեցնեն։

Պուտինը նաեւ հայտարարել է, որ մտադիր է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել Ուկրաինայից Եվրոպա հացահատիկի եւ պարենի արտահանումը սահմանափակելու հնարավորությունը։ Այս հարցի շուրջ, անշուշտ, կխորհրդակցեմ Թուրքիայի նախագահ պարոն Էրդողանի հետ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular