Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առողջական 11 խնդիր, որոնք կարելի է լուծել ակտիվացրած ածխի օգնությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ակտիվացրած ածխուխն օրգանիզմը մաքրելու ամենահին ու տարածված միջոցներից մեկն է: Այն հազարամյակներ շարունակ կիրառվել է այուրվերդյան և չինական բժշկությունների մեջ որպես հակաթույն, իսկ ներկայում առաջին օգնության միջոց է ալկոհոլային կամ թմրանյութային թունավորումների դեպքում:

 Սակայն դետոքսիկացիան ակտիվացրած ածուխի միակ հատկությունը չէ: Սա նաև հիանալի միջոց է մարսողությունը բարելավելու, խոլեստերինի մակարդակը կարգավորելու և նույնիսկ երիտասարդությունը պահպանելու համար: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում առողջական 11 խնդիր, որոնք կարելի է լուծել ակտիվացրած ածխի օգնությամբ:

1. Ազատում է փորափքանքից 

Փորափքանքի և գազերի հետևանքով առաջացած ցավերի դեպքում լավագույն միջոցն ակտիվացրած ածուխն է: Հետազոտությունները ցույց են տվել, որ ուտելուց առաջ ակտիվացրած ածուխ ընդունելու դեպքում աղիներում զգալիորեն քիչ գազեր են կուտակվում: 

2. Իջեցնում է խոլեստերինի մակարդակը 

Խոլեստերինի բարձր մակարդակը երկու անգամ մեծացնում է սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը: Գիտնականների անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ մեկ ամիս շարունակ օրական երեք անգամ 8 գրամ ակտիվացրած ածուխ ընդունելու դեպքում մարդկանց մոտ «վատ» խոլեստերինի մակարդակն իջնում է 41%-ով, իսկ «լավ» խոլեստերինի մակարադակը բարձրանում 8%-ով: 

3. Նպաստում է երիկամների առողջությանը 

Ամեն օր մարդու երիկամները մաքրում են մոտ 115-140 լիտր արյուն և արդյունքում արտադրում 1-2 լիտր մեզ, որը հիմնականում բաղկացած է հեղուկի մնացորդներից: Սակայն շաքարի, աղի, կենդանական սպիտակուցների, ճարպերի և կոնսերվանտների կիրառությունը հաճախ կարող է հանգեցնել երիկամների հիվանդույթունների և նույնիսկ երիկամային անբավարարության առաջացման: 

Ակտիվացրած ածուխը մաքրում է օրգանիզմը միզանյութից և այլ տոքսիններից՝ դրանով իսկ պահպանելով երիկամների առողջությունը:

 4. Բուժում է սննդային թունավորումները

 Սննդային թունավորումները շատ տարածված են: Սրտխառնոցից, փսխումից, փորլուծությունից ու որովայնի ցավերից ազատվելու լավագույն միջոցը թունավորման առաջին իսկ ախտանշանների դեպքում ակտիվացրած ածուխ ընդունելն է: Այն շատ արագ չեզոքացնում է տոքսիններն ու կանխում հետագա բարդացումները: 

5. Խնամում է մաշկը 

Դեմքի մաշկի ծակոտիները լցվող կեղտն ու ճարպերը ծերացնում են մաշկը, սակայն շատ մաքրող միջոցներ մեծ քանակությամբ քիմիական նյութեր են պարունակում, ինչը նույնպես շատ վնասակար է:

 Այս հարցում հիանալի օգնական կարող է դառնալ ակտիվացրած ածուխը: Այն մագնիսի նման դուրս է հանում կեղտն ու ճարպը՝ դարձնելով մաշկը մաքուր ու նուրբ:

 6. Խնամում է վարսերը

 Մաշկն աղտոտող նույն տոքսինները, կեղտն ու ճարպը փչացնում են նաև վարսերը, սակայն ակտիվացրած ածուխը մաքրում է մազերի ֆոլիկուլները՝ դարձնելով դրանք փայլուն ու մետաքսյա: Ընդ որում՝ ի տարբերություն քիմաիական նյութերից պատրաստված շամպունների՝ ակտիվացրած ածուխը համարվում է բնական, էկոլոգիապես մաքուր մթերք:

 7. Սպիտակեցնում է ատամները 

Հոլիվուդյան ժպիտ ունենալու համար բավական է շաբաթական 2-3 անգամ ատամի խոզանակի վրա մի փոքր մանրացրած ակտիվացրած ածուխ լցնել և դրանով մաքրել ատամները: Այն հիանանալի կերպով մաքրում է ատամների էմալը՝ ազատելով այն փոքրագույն մասնիկներից, որոնք կոտակվում են և առաջացնում ատամնափառ:

 8. Ազատում է բերանի խոռոչի տհաճ հոտից

 Ակտիվացրած ածուխը նաև ազատում է բերանի խոռոչի տհաճ հոտից և նպաստում է բերանի խոռոչի թթվահիմնային բալանսի կարգավորմանը՝ պաշտպանելով ատամները և լնդերը բակտերիաներից ու հիվանդություններից: Պարզապես հարկավոր է մաքրել ատամներն ակտիվացրած ածուխով:

 9. Կանխում է վաղաժամ ծերացումը 

Ակտիվացրած ածուխը պարբերաբար օգտագործելու դեպքում մաքրում է օրգանիզմը տոքսիններից ու շլակներից, որոնք վնասում են օրգանիզմին, քայքայում են բջիջները և արագացնում մարմնի ծերացման գործընթացը:

 10. Կանխում է խումարը 

Ալկոհոլի հետևանքով առաջացած գլխացավերից, սրտխառնոցից և ընդհանուր թուլությունից խուսափելու համար հարկավոր է մինչ ալկոհոլ օգտագործելն ակտիվացրած ածուխ ընդունել:

11. Մաքրում է մարսողական համակարգը 

Մրգերի և բանջարեղենի մեջ պարունակվող թունաքիմիկատները, մսի մեջ պարուակվող աճի հորմոնները, ջրում պարունակվող քիմիական նյութերը խիստ վնասակար են առողջության համար: Երբ այդ ամենը կուտակվում է մարսողական համակարգում, ի հայտ են գալիս բորբոքումներ ու մարդն ուժասպառ է լինում:

 Առողջությունն ամրապնդելու համար հարկավոր է պարբերաբար մաքրել մարսողական համակարգը, իսկ այս հարցում հիանալի օգնական է ակտիվացրած ածուխը: 7-օրյա դետոքսիկացիան կօգնի մաքրել օրգանիզմն ու կանխել բազմաթիվ խնդիրների առաջացումը: 

Նյութի աղբյուրը՝ lifter.com.ua

Կյանքից հեռացել է ՌԴ վաստակավոր արտիստ Սվետլանա Սվետլիչնայան Ս. Անդրեաս և Ս. Փիլիպոս առաքյալների հիշատակի օրն է ԱԱԾ-ն հայտարարություն է տարածելՌուսների հերթական ծանր գիշերը. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն ՔՊ-ական համայնքապետը հրազենային վնաuվածք է ստացել, 1 անձ uպանվել է Ծեծկռտուք` ՊՆ աշխատողների միջև․ հարվածներ են հասցվել փոխգնդապետին Նոյեմբերի 18-ի հոսանքազրկման հասցեներըԱրտակարգ դեպք Վանաձորում․ ձին ընկել է դիտահորը Հայաստանի քաղաքացիների գրեթե 40 %-ն իր եկամտի մեծ մասը ծախսում է սննդի վրա      ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԻնչպես Թրամփը կարող է ազդել հայ-ադրբեջանական հակամարտության վրա«Քաղաքագետ Կիրեևը Երևանի դեպի Արևմուտք վերակողմնորոշելու մասին. դա Հայաստանի ղեկավարության երազանքն է»ՄԱԿ-ի կեղծավորությունը հասել է իր գագաթնակետին. միգուցե կորոնավիրուս ունե՞ն. «Փաստ»Ո՞ւմ և ինչի՞ն են սպասում Փաշինյանն ու Ալիևը. «Փաստ»Արտակարգ գիշեր՝ Երևանում․ մահացածը ժամանել էր Ֆրանսիայից«Ստոկհոլմյան համախտանիշ». մինչ Բաքվում որոշվում է Հայաստանի ճակատագիրը, Երևանը պահմտոցի է խաղում  «Արտաքինից խիստ էր երևում, բայց այնքան բարի էր, յուրաքանչյուր զինվորի կողքին էր ցանկացած հարցում». փոխգնդապետ Արմեն Օհանյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Քաշաթաղում. «Փաստ»Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են իրականացրել, հայկական կողմից զոհվել է 15 զինծառայող. պատմության այս օրը (16 նոյեմբեր)ՈՒժեղ ձյուն կգա, ջերմաստիճանը կնվազի․ ՌԴՄակրոնը Պուտինի հետ հեռախոսազրույցի համար չի դիմել. Պեսկով Գիտությունը, կրթությունն ու մշակույթը՝ ավելորդ բե՞ռ. «Փաստ»Թանկացումներ՝ տարադրամի շուկայումԻնչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում օգնել աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացուն. «Փաստ»Ողբերգական վթար՝ Ղազախստանում․ 7 մարդ է մաhացել, այդ թվում՝ 2 երեխաԻնչո՞ւ իշխանություններին չեն հետաքրքրում հայ գերիների ճակատագրերը. «Փաստ»«Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն». «Փաստ»«Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում կյանքից զրկել են Շուշաննա Թովմասյանի եղբորըԻսկ ընդհանրապես՝ Հայաստանն՝ ո՜ւր, դուք՝ ո՜ւր.... «Փաստ»Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»Գյումրիում քաղաքապետի թեկնածուների պակաս չկա. թեկնածությունը կառաջադրի Արայիկ Հարությունյանի ընկերը. «Ժողովուրդ» Ադրբեջանցիները Ռուսաստանում իսկական գլխացավանք են դարձել. «Փաստ»Առանց Փաշինյանի նիստ են արել, ինչ են քննարկել. «Հրապարակ» Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը, Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ» Իսկ Հայաստանում դա հնարավոր է.... «Փաստ»Վաղը երեկոյան անձրև է սպասվում Մայք Թայսոնն այս գիշեր ռինգ կբարձրանա՝ մրցելու 27‑ամյա Ջեյք Փոլի հետ «Աղա Խան» զմրուխտն աճուրդում վաճառվել է շուրջ 9 մլն դոլարով՝ դառնալով աշխարհում ամենաթանկ կանաչ քարը (լուսանկարներ) Իսրայելը տարհանման կոչ է արել, ապա խոշոր հարված հասցրել Բեյրութի արվարձաններին. կան զոհեր Մբապեն իր կարիերայի ամենաերջանիկ շրջանը չի ապրում. Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է Մբապեի խնդիրների մասին ԱԺ-ում խոսվեց, թե Կիրանցի հատվածից անասուններ են անցնում, պարո՛ն մարզպետ, ի՞նչ ինֆորմացիա ունեք այս մասին. Փաշինյան (տեսանյութ) «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր (տեսանյութ) «Միակ բանը, որ մտածում էի՝ ոտքի կանգնեմ, որովհետև ընտանիք ունեմ». Արսեն Սաֆարյանը՝ 44-օրյայից հետո չքայլելու և հոգեբանական բարդ փուլի մասին ԱՄՆ պետական ​​պարտքը գերազանցել է 36 տրիլիոն դոլարը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կվերազինվի հակահրդեհային, օդափոխության և էլեկտրական ժամանակակից համակարգերով Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ․ ինչ են քննարկել Ծեծկռտուք` ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալի ու գումարտակի հրամանատարի միջև․ հարվածներ՝ փոխգնդապետին (տեսանյութ)Վաղը տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2024»-ը «Կոնկրետ պայմանավորվածություն դեռ չկա». Բայրամովը՝ կոմունիկացիաների բացման մասին Ֆուտբոլում կարող ես ունենալ առավելություն, բայց պարտվել․ Չախալյանը՝ Հայաստանի պարտության մասին
Ամենադիտված