Առողջական 11 խնդիր, որոնք կարելի է լուծել ակտիվացրած ածխի օգնությամբ
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԱկտիվացրած ածխուխն օրգանիզմը մաքրելու ամենահին ու տարածված միջոցներից մեկն է: Այն հազարամյակներ շարունակ կիրառվել է այուրվերդյան և չինական բժշկությունների մեջ որպես հակաթույն, իսկ ներկայում առաջին օգնության միջոց է ալկոհոլային կամ թմրանյութային թունավորումների դեպքում:
Սակայն դետոքսիկացիան ակտիվացրած ածուխի միակ հատկությունը չէ: Սա նաև հիանալի միջոց է մարսողությունը բարելավելու, խոլեստերինի մակարդակը կարգավորելու և նույնիսկ երիտասարդությունը պահպանելու համար: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում առողջական 11 խնդիր, որոնք կարելի է լուծել ակտիվացրած ածխի օգնությամբ:
1. Ազատում է փորափքանքից
Փորափքանքի և գազերի հետևանքով առաջացած ցավերի դեպքում լավագույն միջոցն ակտիվացրած ածուխն է: Հետազոտությունները ցույց են տվել, որ ուտելուց առաջ ակտիվացրած ածուխ ընդունելու դեպքում աղիներում զգալիորեն քիչ գազեր են կուտակվում:
2. Իջեցնում է խոլեստերինի մակարդակը
Խոլեստերինի բարձր մակարդակը երկու անգամ մեծացնում է սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը: Գիտնականների անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ մեկ ամիս շարունակ օրական երեք անգամ 8 գրամ ակտիվացրած ածուխ ընդունելու դեպքում մարդկանց մոտ «վատ» խոլեստերինի մակարդակն իջնում է 41%-ով, իսկ «լավ» խոլեստերինի մակարադակը բարձրանում 8%-ով:
3. Նպաստում է երիկամների առողջությանը
Ամեն օր մարդու երիկամները մաքրում են մոտ 115-140 լիտր արյուն և արդյունքում արտադրում 1-2 լիտր մեզ, որը հիմնականում բաղկացած է հեղուկի մնացորդներից: Սակայն շաքարի, աղի, կենդանական սպիտակուցների, ճարպերի և կոնսերվանտների կիրառությունը հաճախ կարող է հանգեցնել երիկամների հիվանդույթունների և նույնիսկ երիկամային անբավարարության առաջացման:
Ակտիվացրած ածուխը մաքրում է օրգանիզմը միզանյութից և այլ տոքսիններից՝ դրանով իսկ պահպանելով երիկամների առողջությունը:
4. Բուժում է սննդային թունավորումները
Սննդային թունավորումները շատ տարածված են: Սրտխառնոցից, փսխումից, փորլուծությունից ու որովայնի ցավերից ազատվելու լավագույն միջոցը թունավորման առաջին իսկ ախտանշանների դեպքում ակտիվացրած ածուխ ընդունելն է: Այն շատ արագ չեզոքացնում է տոքսիններն ու կանխում հետագա բարդացումները:
5. Խնամում է մաշկը
Դեմքի մաշկի ծակոտիները լցվող կեղտն ու ճարպերը ծերացնում են մաշկը, սակայն շատ մաքրող միջոցներ մեծ քանակությամբ քիմիական նյութեր են պարունակում, ինչը նույնպես շատ վնասակար է:
Այս հարցում հիանալի օգնական կարող է դառնալ ակտիվացրած ածուխը: Այն մագնիսի նման դուրս է հանում կեղտն ու ճարպը՝ դարձնելով մաշկը մաքուր ու նուրբ:
6. Խնամում է վարսերը
Մաշկն աղտոտող նույն տոքսինները, կեղտն ու ճարպը փչացնում են նաև վարսերը, սակայն ակտիվացրած ածուխը մաքրում է մազերի ֆոլիկուլները՝ դարձնելով դրանք փայլուն ու մետաքսյա: Ընդ որում՝ ի տարբերություն քիմաիական նյութերից պատրաստված շամպունների՝ ակտիվացրած ածուխը համարվում է բնական, էկոլոգիապես մաքուր մթերք:
7. Սպիտակեցնում է ատամները
Հոլիվուդյան ժպիտ ունենալու համար բավական է շաբաթական 2-3 անգամ ատամի խոզանակի վրա մի փոքր մանրացրած ակտիվացրած ածուխ լցնել և դրանով մաքրել ատամները: Այն հիանանալի կերպով մաքրում է ատամների էմալը՝ ազատելով այն փոքրագույն մասնիկներից, որոնք կոտակվում են և առաջացնում ատամնափառ:
8. Ազատում է բերանի խոռոչի տհաճ հոտից
Ակտիվացրած ածուխը նաև ազատում է բերանի խոռոչի տհաճ հոտից և նպաստում է բերանի խոռոչի թթվահիմնային բալանսի կարգավորմանը՝ պաշտպանելով ատամները և լնդերը բակտերիաներից ու հիվանդություններից: Պարզապես հարկավոր է մաքրել ատամներն ակտիվացրած ածուխով:
9. Կանխում է վաղաժամ ծերացումը
Ակտիվացրած ածուխը պարբերաբար օգտագործելու դեպքում մաքրում է օրգանիզմը տոքսիններից ու շլակներից, որոնք վնասում են օրգանիզմին, քայքայում են բջիջները և արագացնում մարմնի ծերացման գործընթացը:
10. Կանխում է խումարը
Ալկոհոլի հետևանքով առաջացած գլխացավերից, սրտխառնոցից և ընդհանուր թուլությունից խուսափելու համար հարկավոր է մինչ ալկոհոլ օգտագործելն ակտիվացրած ածուխ ընդունել:
11. Մաքրում է մարսողական համակարգը
Մրգերի և բանջարեղենի մեջ պարունակվող թունաքիմիկատները, մսի մեջ պարուակվող աճի հորմոնները, ջրում պարունակվող քիմիական նյութերը խիստ վնասակար են առողջության համար: Երբ այդ ամենը կուտակվում է մարսողական համակարգում, ի հայտ են գալիս բորբոքումներ ու մարդն ուժասպառ է լինում:
Առողջությունն ամրապնդելու համար հարկավոր է պարբերաբար մաքրել մարսողական համակարգը, իսկ այս հարցում հիանալի օգնական է ակտիվացրած ածուխը: 7-օրյա դետոքսիկացիան կօգնի մաքրել օրգանիզմն ու կանխել բազմաթիվ խնդիրների առաջացումը:
Նյութի աղբյուրը՝ lifter.com.ua