Մակրոնը քննադատել է Բայդենին. Daily Mail
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատությամբ է պատասխանել իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի այն խոսքերին, որ աշխարհը գտնվում է միջուկային պատերազմի վտանգի տակ, հայտնում է Daily Mail-ի բրիտանական հրատարակությունը։
Հրատարակության համաձայն՝ Պրահայում ԵՄ գագաթնաժողովից հետո Ֆրանսիայի նախագահն ասել է, որ հրաժարվում է մասնակցել «քաղաքական գյուտերին», հատկապես, երբ խոսքը վերաբերում է միջուկային զենքին։
«Այս հարցում մենք պետք է շատ զգույշ լինենք»,- հավելել է Մակրոնը։
Այսպես է նա արձագանքել Բայդենի խոսքերին, թե Կարիբյան ճգնաժամից հետո աշխարհը երբեք այսքան մոտ չի եղել միջուկային հակամարտությանը: