ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մակրոնը քննադատել է Բայդենին. Daily Mail

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատությամբ է պատասխանել իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի այն խոսքերին, որ աշխարհը գտնվում է միջուկային պատերազմի վտանգի տակ, հայտնում է Daily Mail-ի բրիտանական հրատարակությունը։

Հրատարակության համաձայն՝ Պրահայում ԵՄ գագաթնաժողովից հետո Ֆրանսիայի նախագահն ասել է, որ հրաժարվում է մասնակցել «քաղաքական գյուտերին», հատկապես, երբ խոսքը վերաբերում է միջուկային զենքին։

«Այս հարցում մենք պետք է շատ զգույշ լինենք»,- հավելել է Մակրոնը։

Այսպես է նա արձագանքել Բայդենի խոսքերին, թե Կարիբյան ճգնաժամից հետո աշխարհը երբեք այսքան մոտ չի եղել միջուկային հակամարտությանը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular