Դաշինքը կանցկացնի վաղուց պլանավորված միջուկային զսպման զորավարժություններ. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը նախատեսում է միջուկային զսպման զորավարժություններ անցկացնել։ Այս մասին նա հայտարարել է Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ զորավարժությունները պլանավորվել են դեռևս Ուկրաինայում ռազմական գործողություններից առաջ։
«Սրանք ստանդարտ զորավարժություններ են՝ համոզվելու համար, որ մեր միջուկային զսպիչ միջոցները մնում են անվտանգ, վստահելի և արդյունավետ: <...> Կարծում եմ, որ մենք ծայրահեղ սխալ հաղորդագրություն կուղարկեինք, եթե հանկարծ չեղարկեինք կանոնավոր, վաղուց ծրագրված զորավարժությունները»,- ասել է նա: