ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դաշինքը կանցկացնի վաղուց պլանավորված միջուկային զսպման զորավարժություններ. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը նախատեսում է միջուկային զսպման զորավարժություններ անցկացնել։ Այս մասին նա հայտարարել է Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ զորավարժությունները պլանավորվել են դեռևս Ուկրաինայում ռազմական գործողություններից առաջ։

«Սրանք ստանդարտ զորավարժություններ են՝ համոզվելու համար, որ մեր միջուկային զսպիչ միջոցները մնում են անվտանգ, վստահելի և արդյունավետ: <...> Կարծում եմ, որ մենք ծայրահեղ սխալ հաղորդագրություն կուղարկեինք, եթե հանկարծ չեղարկեինք կանոնավոր, վաղուց ծրագրված զորավարժությունները»,- ասել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular