Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կատաղած» հարսը բռունցքներով «հասել է սկեսուրի վրա». նա թույլ չէր տալիս մոտենալ 6-ամյա զավակին

ԻՐԱՎՈՒՆՔ

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Անի Ա.-ի գործի դատական քննությունը:

25-ամյա Անիին մեղադրանք էր առաջադրվել սկեսուրին բռունցքներով հարվածելու համար՝  ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով:

Ըստ դատական ակտի՝ Անին ամուսնացել է 2009 թվականին՝ 17 տարեկան հասակում: Սկզբում քաղաքում են ապրել, հետո ամուսնու ծնողները վաճառել են քաղաքի տունը, տեղափոխվել են գյուղ:

Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում Անին 1 որդի է ունեցել: Երեխան ներկայումս 6 տարեկան է ու սովորում է 1-ին դասարանում:

Ընտանեկան անհաշտ հարաբերությունների պատճառով Անին ու ամուսինը ամուսնալուծվել են 2015 թվականի մայիսին: Ամուսինն ու նրա ծնողները երեխային պահել են իրենց մոտ:

Շուրջ 1 տարի 8 ամիս իր երեխային չտեսած Անին որոշել է երեխային հանդիպել դպրոցում:

2016 թվականի նոյեմբերի 8-ին, ժամը 11-ն անց 40-ի սահմաններում Անին գնացել է գյուղական դպրոց, որտեղ սովորում էր որդին:

Այդ նույն պահին թոռանը տուն տանելու նպատակով դպրոց էր գնացել նաև երեխայի տատիկը:

Ըստ դատական ակտի՝ այդ օրը ցուրտ լինելու պատճառով գյուղական դպրոցում դասերը շուտ են ավարտվել: Բայց առաջին դասարանցիներից մեկի ծննդյան օրն է եղել, այդ երեխայի մայրիկը տորթ է տարել դպրոց, դասարանում տորթ է հյուրասիրել երեխաներին:

Անին, մտնելով դպրոց ու իմանալով իր երեխայի դասասենյակի տեղը, դուռը բացել ու դասարան է մտել հենց տորթը կտրելու պահին:

Դասվարը, որ Անիին չէր ճանաչում, պահանջել է, որ նա դասարանից դուրս գա: Բայց Անին դասվարին չի լսել, երկար ընդմիջումից հետո որդուն տեսնելով՝ ցանկացել է մոտենալ, գրկել: Դա նրան չի հաջողվել. նրան խանգարել ու չի թողել երեխային մոտենալ դասարանում գտնվող սկեսուրը:

Նախկին հարսի ու սկեսուրի միջև վիճաբանություն է սկսվել առաջին դասարանցի երեխաների ներկայությամբ:

Տատիկը թոռնիկին իր առջև պահած ու մորից բաժանելով՝ դուրս է եկել դասասենյակից:

Անին նրանց հետևից դուրս է եկել միջանցք, հասել է նախկին սկեսուրին ու բռունցքներով 3-4 հարված է հասցրել սկեսուրի թիկունքին…

Դպրոցի տնօրենի «անմիջական միջամտությամբ» Անին հեռացել է դպրոցից:

Ընդհանուր իրավասության դատարանում Անի Ա.-ն իրեն մեղավոր է ճանաչել նախկին սկեսուրին հարվածներ հասցնելու համար:

Նա հայտնել է, որ ամուսնալուծությունից հետո նախկին ամուսինն ու նրա ծնողները երեխային պահել են իրենց մոտ, ինչի կապակցությամբ իր դիմումի համաձայն ներկայումս քաղաքացիական գործ է քննվում:

Անին ասել է, որ շուրջ 1 տարի 8 ամիս իր երեխային չէր կարողացել տեսնել, կարոտել էր: Որոշել է նրան տեսնել գոնե դպրոցում:

Երբ մտել է դասասենյակ ու տեսել է երեխային, ցանկացել է գոնե գրկել ու համբուրել նրան: Բայց երբ փորձել է մոտենալ երեխային, սկեսուրը կանգնել է իր ճանապարհին, արգելել է մոտենալ երեխային, սկսել է անպատվել իրեն երեխաների ներկայությամբ: Իրենք վիճել են:

Ինքը նորից է փորձել մոտենալ երեխային, բայց երեխան վախից ճչացել է:

Սկեսուրը երեխային իր առաջ բռնած ու իրենից հեռու պահելով՝ դուրս է եկել դասարանից: Այդ տեսնելով ու չկարողանալով զայրույթը զսպել՝ ինքը սկեսուրի հետևից դուրս է եկել միջանցք, «հասել է նրա վրա» և բռունցքներով մի քանի անգամ հարվածել է նրա թիկունքին:

Դպրոցի տնօրենի պահանջով ինքը դադարեցրել է հարվածները, ապա թողել-հեռացել է դպրոցից…

Դատարանը Անի Ա.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 118  հոդվածով ու դատապարտել է 50 հազար դրամ տուգանքի:

«Գրիգոր Գրիգորյան. հայկական ատոմակայանի վրա կատարվող բոլոր նարատիվներն ու հարձակումները քաղաքական նպատակներ ունեն»Ո՞րտեղ է եղել անհետ կորած 18-ամյա աղջիկըՎրաստանի կառավարությունում երեք փոփոխություն կլինիՀայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է«Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Ադրբեջանի բանակը համաձայն եռակողմ պայմանավորվածության մտել է Քելբաջարի շրջան․ պատմության այս օրը (25 նոյեմբեր)Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան Կրակոցներ՝ Երևանում․ 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել է ՌԴ-ում հայազգի գործարարը կրակոցներ է հնչեցրել. զոհ կաԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանի հարյուրավոր հասցեներ կհոսանքազրկվենԵռօրյա վթարային ջրանջատումներ՝ նշված հասցեներումՊատրաստվեք․ ձյուն կտեղաReuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ «Ինտեր»-ը 60 տարվա վաղեմության ռեկորդ է կրկնել Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Օրեշնիկ» հրթիռի արձակումը ժամանակին և արդյունավետ պատասխան էր. Պեսկով Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելուԵրևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում այրվել է վագոն-տնակ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման Ողբերգական դեպք՝ Երևանում հայտնի գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է3,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում Կանադայում արձանագրվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքումՄահաբեր հրաձգություն Կիևի հյուրանոցներից մեկում. մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել. կրակողը ձերբակալվել էԴավիթ Խուդաթյանը ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահՍպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով. եղանակը կցրտի Ո՞ր օրերն են դեկտեմբերին համարվելու ոչ աշխատանքային Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք, կրակոցներ՝ Երևանում․ ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացի կա Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա վիրավոր Փաշինյանին հաջողվել է զանգել Թարմփին և շնորհարվորել հաղթանակի կապակցությամբ. ինչի՞ մասին է խոսքըՈստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն է. մանրամասներ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀրաժարականները Հայաստանում. Վեց պաշտոնյաների հրաժարականի պատճառների մեկնաբանություն Երկու տարեկան աղջիկը լուրջ այրվածքներ է ստացել ինքնաթորիչին դիպչելու հետևանքով, ապա հոսպիտալացվել ծանր վիճակում. ՌԴ Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըԵրևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարը
Ամենադիտված