Հոկտեմբերի 28-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովը տեղի կունենա Պուտինի, Ալիևի և Փաշինյանի եռակողմ գագաթնաժողովի նախօրեին. Պեսկով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀԱՊԿ խորհուրդը կկայանա ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 28-ին։ Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ միջոցառումը կանցկացվի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ գագաթնաժողովի նախօրեին։ Խորհրդի նիստի նախաձեռնողը Հայաստանն է:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ռուսաստան։ Սպասվում է, որ կողմերը կքննարկեն պետությունների հարաբերությունների կարգավորման հարցը։