ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հոկտեմբերի 28-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովը տեղի կունենա Պուտինի, Ալիևի և Փաշինյանի եռակողմ գագաթնաժողովի նախօրեին. Պեսկով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱՊԿ խորհուրդը կկայանա ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 28-ին։ Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա նշել է, որ միջոցառումը կանցկացվի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ գագաթնաժողովի նախօրեին։ Խորհրդի նիստի նախաձեռնողը Հայաստանն է:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ռուսաստան։ Սպասվում է, որ կողմերը կքննարկեն պետությունների հարաբերությունների կարգավորման հարցը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular