Գերմանիան հակասություններ չի տեսնում Ադրբեջանից ռուսական գազի գնման հարցում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիան հակասություններ չի տեսնում Ադրբեջանից գազ գնելու ԵՄ ծրագրերում, չնայած այն հանգամանքին, որ այն կարող է ռուսական ծագում ունենալ, լրագրողներին հայտնել են Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության և ԱԳՆ ներկայացուցիչները։
Նոյեմբերի 15-ից «Գազպրոմը» վերսկսել է գազի մատակարարումը Ադրբեջան Հանրապետության SOCAR-ի հետ նոր համաձայնագրով, մատակարարումների ծավալը մինչև 2023 թվականի մարտ ժամանակահատվածում կկազմի մինչև 1 միլիարդ խորանարդ մետր։
Միևնույն ժամանակ, ավելի վաղ հաղորդվում էր, որ էներգետիկ ճգնաժամի, էներգառեսուրսների գների բարձրացման և ռուսական գազի մատակարարման կրճատման ֆոնին Բրյուսելը հուլիսին գործարք է կնքել Բաքվի հետ, որի համարձայն մինչև 2027 թվականը Ադրբեջանից գազի արտահանումը դեպի ԵՄ երկրներ կկրկնապատկվի։
«Մենք հստակ հասկացրել ենք, որ ցանկանում ենք անկախանալ ռուսական գազի մատակարարումից... Սա թափանցիկ գործընթաց է», - երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը՝ մեկնաբանելով մեծ հավանականությունը, որ ռուսական գազն, ամեն դեպքում, կմատակարարվի ԵՄ, բայց շրջանցիկ ճանապարհով՝ Ադրբեջանի տարածքով:
Նախարարության խոսնակը հավելել է, որ ռուսական գազը Գերմանիա չի մատակարարվում խողովակաշարերով։ Միաժամանակ, ինչպես նշել է նա, չի կարելի բացառել, որ Ադրբեջանից էներգակիրը կարող է ռուսական ծագում ունենալ։
«Այս պահին ԵՄ ռուսական գազի ներկրման դեմ պատժամիջոցներ չունենք, մենք ծրագրել ենք անկախանալ ռուսական գազից, իսկ դե ֆակտո ռուսական գազ չենք ներկրում, բայց ԵՄ-ում էլ դրա դեմ պատժամիջոցներ չկան։ ինչը չի կարելի ասել ածխի ու նավթի մասին»,- հավելել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը։