ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերմանիան հակասություններ չի տեսնում Ադրբեջանից ռուսական գազի գնման հարցում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գերմանիան հակասություններ չի տեսնում Ադրբեջանից գազ գնելու ԵՄ ծրագրերում, չնայած այն հանգամանքին, որ այն կարող է ռուսական ծագում ունենալ, լրագրողներին հայտնել են Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության և ԱԳՆ ներկայացուցիչները։

Նոյեմբերի 15-ից «Գազպրոմը» վերսկսել է գազի մատակարարումը Ադրբեջան Հանրապետության SOCAR-ի հետ նոր համաձայնագրով, մատակարարումների ծավալը մինչև 2023 թվականի մարտ ժամանակահատվածում կկազմի մինչև 1 միլիարդ խորանարդ մետր։

Միևնույն ժամանակ, ավելի վաղ հաղորդվում էր, որ էներգետիկ ճգնաժամի, էներգառեսուրսների գների բարձրացման և ռուսական գազի մատակարարման կրճատման ֆոնին Բրյուսելը հուլիսին գործարք է կնքել Բաքվի հետ, որի համարձայն մինչև 2027 թվականը Ադրբեջանից գազի արտահանումը դեպի ԵՄ երկրներ կկրկնապատկվի։

«Մենք հստակ հասկացրել ենք, որ ցանկանում ենք անկախանալ ռուսական գազի մատակարարումից... Սա թափանցիկ գործընթաց է», - երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը՝ մեկնաբանելով մեծ հավանականությունը, որ ռուսական գազն, ամեն դեպքում, կմատակարարվի ԵՄ, բայց շրջանցիկ ճանապարհով՝ Ադրբեջանի տարածքով:

Նախարարության խոսնակը հավելել է, որ ռուսական գազը Գերմանիա չի մատակարարվում խողովակաշարերով։ Միաժամանակ, ինչպես նշել է նա, չի կարելի բացառել, որ Ադրբեջանից էներգակիրը կարող է ռուսական ծագում ունենալ։

«Այս պահին ԵՄ ռուսական գազի ներկրման դեմ պատժամիջոցներ չունենք, մենք ծրագրել ենք անկախանալ ռուսական գազից, իսկ դե ֆակտո ռուսական գազ չենք ներկրում, բայց ԵՄ-ում էլ դրա դեմ պատժամիջոցներ չկան։ ինչը չի կարելի ասել ածխի ու նավթի մասին»,- հավելել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular