Լեռնանիստի պայթյունից տուժածներին տեղափոխել են Երեւան. զոհերի անունները դեռ հայտնի չեն
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱյսօր Լեռնանիստ գյուղում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով Հրազդանի բժշկական կենտրոն տեղափոխված 2 քաղաքացիների վիճակը կայուն ծանր է:
Ինչպես armtimes.com-ի թղթակցին հայտնեցին բժշկական կենտրոնից, տուժածներից մեկը 1986 թվականին ծնված Սարգիս Գագիկի Ալոյանն է, մյուսը՝ 1993 թվականին ծնված Տաթեւիկ Գվիդոնի Սարգսյանը: Վերջինիս կոնքոսկրի կոտրվածք ունի, իսկ ահա երիտասարդի մոտ առկա է ազդրոսկրի վերին երրորդ, կոնքոսկրի կոտրվածք, ինչպես նաեւ այրվածք՝ դեմքի շրջանում: Չի բացառվում, որ Սարգիսը նաեւ ողնաշարի վնասվածք ունենա:
«Տուժածները գիտակից վիճակում են: Համակարգչային տոմոգրաֆիա իրականացնելու նպատակով նրանց տեղափոխել են Երեւան, Սարգսին՝ «Մուրացան» բժշկական կենտրոն, Տաթեւիկին կամ Մասիվի, կամ Թիվ 1 համալսարանական կլինիկա»,- փոխանցեց «Հրազդան» բժշկական կենտրոնի ընդունարանի աշխատակցուհին:
Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին, ժամը 10:15-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում՝ մթերային խանութում, տեղի է ունեցել պայթյուն: Ըստ նախնական տվյալների` կա երկու զոհ եւ երկու տուժած:
Ինչպես armtimes.com-ին ավելի վաղ տեղեկացրել էին ԱԻՆ լրատվական ծառայությունից, նախնական տվյալներով՝ զոհվածներից մեկը 50 տարեկան մի կին է՝ խանութի դրամարկղի աշխատակցուհին, մյուսը՝ 32 տարեկան երիտասարդ կին: