ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեռնանիստի պայթյունից տուժածներին տեղափոխել են Երեւան. զոհերի անունները դեռ հայտնի չեն

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Այսօր Լեռնանիստ գյուղում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով Հրազդանի բժշկական կենտրոն տեղափոխված 2 քաղաքացիների վիճակը կայուն ծանր է:

Ինչպես armtimes.com-ի թղթակցին հայտնեցին բժշկական կենտրոնից, տուժածներից մեկը 1986 թվականին ծնված Սարգիս Գագիկի Ալոյանն է, մյուսը՝ 1993 թվականին ծնված Տաթեւիկ Գվիդոնի Սարգսյանը: Վերջինիս կոնքոսկրի կոտրվածք ունի, իսկ ահա երիտասարդի մոտ առկա է ազդրոսկրի վերին երրորդ, կոնքոսկրի կոտրվածք, ինչպես նաեւ այրվածք՝ դեմքի շրջանում: Չի բացառվում, որ Սարգիսը նաեւ ողնաշարի վնասվածք ունենա:

«Տուժածները գիտակից վիճակում են: Համակարգչային տոմոգրաֆիա իրականացնելու նպատակով նրանց տեղափոխել են Երեւան, Սարգսին՝ «Մուրացան» բժշկական կենտրոն, Տաթեւիկին կամ Մասիվի, կամ Թիվ 1 համալսարանական կլինիկա»,- փոխանցեց «Հրազդան» բժշկական կենտրոնի ընդունարանի աշխատակցուհին:

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին, ժամը 10:15-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում՝ մթերային խանութում, տեղի է ունեցել պայթյուն: Ըստ նախնական տվյալների` կա երկու զոհ եւ երկու տուժած:

Ինչպես armtimes.com-ին ավելի վաղ տեղեկացրել էին ԱԻՆ լրատվական ծառայությունից, նախնական տվյալներով՝ զոհվածներից մեկը 50 տարեկան մի կին է՝ խանութի դրամարկղի աշխատակցուհին, մյուսը՝ 32 տարեկան երիտասարդ կին:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular