Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պապիկյանը հիշել է, որ պաշտպանության նախարար է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի վերջին օրերի ակտիվությունը, ըստ էության, վկայում է մեկ բանի մասին։ Նշենք, որ պաշտպանության նախարարությունը՝ ԳՇ պետ Էդուարդ Ասրյանի հրամանով, լայնածավալ ստուգումներ է իրականացնում բոլոր զորամասերում։

Սովորաբար այդ ստուգումներին մասնակցում են միայն ԳՇ սպաները, մարտական և այլ վարչությունների ղեկավարները, երբեմն էլ նաև Գլխավոր շտաբի պետը։ Պաշտպանության նախարարը սովորաբար հազվադեպ է մասնակցում, բայց վերջին երեք օրվա ընթացքում Պապիկյանը հասցրել է արդեն 4 զորամաս այցելել և բոլոր տեղերից լուսանկարներ ու տեսանյութեր տարածել։

Տպավորություն է, թե ի վերջո տևական ժամանակ «Քաղպայմանագրի» տարածքային կառույցներով զբաղվող պաշտպանության նախարարը վերհիշել է, թե ինչ պաշտոն է ի վերջո զբաղեցնում և անցել է իր պարտականությունների անմիջական կատարմանը։

ՔՊ մեր աղբյուրի պնդմամբ՝ այս ամենը բացառապես քարոզչական նպատակ ունի, ՔՊ համաժողովի կեղծումից և իր դիրքերի թուլացումից հետո Պապիկյանն այժմ փորձում է նախ Նիկոլ Փաշինյանին համոզել, որ հենց ինքն է պաշտպանության նախարարի միակ և անկրկնելի թեկնածուն, նաև կուսակիցներին ներկայացնել, թե իբր իր դիրքերը բոլորովին էլ խարխլված չեն կուսակցությունում։

Իհարկե քարոզչական այս հնարքները լրագրողական և խմբագրական բազմամյա փորձ ունեցող Փաշինյանի մոտ կարող են միայն քմծիծաղ առաջացնել, եթե նա որոշել է հեռացնել Պապիկյանին, ապա կհեռացնի անկախ նրանից, թե Պապիկյանն ինչ ծամածռություններ է անում տեսախցիկի առջև՝ հոտոտելով զինվորական ճաշարանների խնձորը։

Պաշտպանության նախարարությունից էլ նկատում են, թե իրենց համար անակնկալ է եղել պաշտպանության նախարարի այս հանկարծահաս ակտիվացումը։ Նախարարին, որ ամիսներ շարունակ չէին կարողանում գտնել նախարարության շենքում, այժմ կարելի է հանդիպել տարբեր զորամասերում՝ օրական մի քանի տարբեր վայրերում։

«Սորոսի հիմնադրամը» ձեռ է քաշում հայաստանյան գրասենյակից: Երեկ հայաստանյան հասարակական դաշտում մի իրադարձություն է տեղի ունեցել, որն այնքան էլ մեծ ուշադրության չի արժանացել հանրության կողմից։ Զբաղված լինելով Հանրապետության հարապարակի պատի մեջ մեխ դնել-չդենելու հարցերով՝ հայ հանրությունը պատշաճ կերպով չի արձագանքել «Սորոսի հիմնադրամի» տեղական կառույցի հայտարարությանը։

«Բաց հասարակություններ հիմնադրամ-Հայաստանը» հայտարարել է, թե առաջիկայում իր աշխատանքն առաջ է տանելու որպես լիովին անկախ հիմնադրամ, որն առանձնանում է կազմակերպության գլոբալ ցանցից։ «Սորոսի հիմնադրամ» անվանումով հայտնի «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպությունը մինչև 2025 թվականն է ֆինանսավորելու տեղական կառույցին, իսկ 2023 թվականից լիովին նոր անկախ տեղական կառույց է ստեղծվելու, որի գործունեության ուղղությունների և ռազմավարության մասին կտեղեկացվի լրացուցիչ։

Հատկապես 2018 թվականի իշխանափոխությունից հետո կոնկրետ այս հիմնադրամի գործունեությունը լուրջ տարակուսանք և կասկածներ է առաջացրել հայ հանրության շրջանում։ Ըստ էության, այս հիմնադրամի բազմաթիվ ներկայացուցիչներ հակահայկական դավադիր գործունեություն են ծավալել և ծավալում գործող իշխանության կազմում՝ արժանանալով հանրության կշտամբանքին և պարսավանքին։ Առայժմ հայտնի չէ, թե որն է պատճառը, որ կազմակերպության գլոբալ ցանցը հրաժարվում է իր տեղական մասնաճյուղից, քաղաքական են այդ պատճառները, թե այլ առավել խորքային խնդիրներ կան տեղական կառույցի հետ, սակայն փաստն այն է, որ Սորոսի հիմնադրամը առնվազն 3 տարվա ընթացքում հրաժարվելու է տեղական «ռոզլիվի» սորոսականներից։

Հայտնի չէ նաև, թե ինչ նոր անունով է հանդես գալու տվյալ հիմնադրամը։ Ինչ անունով էլ, որ լինի, կամ էլ պահպանի իր նախկին անվանումը, ըստ էության, «Սորոսի հիմնադրամը», հիմնադրումից հետո մինչ օրս բազմաթիվ լուրջ խնդիրներ է հարուցել թե՛ Հայաստանի և թե՛ Արցախի համար։ 

Աննա Նադոյան

Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ)
Ամենադիտված