Ի՞նչ հիվանդությունների կարող են հանգեցնել հոգեկան ապրումները. գիտնականներ
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԲժիշկները համամիտ են այն կարծիքի հետ, որ հոգեկան ապրումները կարող են վնասել առողջությանը: Կան նույնիսկ մարդիկ, որոնք կարծում են, որ բոլոր հիվանդույթունները նյարդերի հետևանքով են: Վերջին ուսումնասիրությունների համաձայն՝ նյարդերի հետևանքով առաջանում է բոլոր հիվանդությունների մոտ 40%-ը: Գիտնականների խոսքով՝ անհանգստությունն ու սթրեսը հանգեցնում են հորմոնալ ֆոնի փոփոխությունների և դառնում են տարբեր հիվանդությունների առաջացման պատճառ:
Օրինակ՝ տխրության հետևանքով կարող է նվազել օրգանիզմում սերոտոնինի և դոֆամինի քանակը: Հաճախ դրա պատճառով մարդիկ անընդհատ քաղցրավենիքի կարիք են ունենում: Այս ամենը կարող են նպաստել ավելորդ քաշի կուտակման ու աղեստամոքսային համակարգի աշխատանքի խանգարման: Ի տարբերություն տխրության՝ ուժեղ կարոտը դանդաղեցնում է օրգանիզմում նյութափոխանակության գործընթացներն ու վատացնում մարդու ախորժակը:
Զայրույթն, իր հերթին, բարձրացնում է սթրեսի հորմոնների՝ կորտիզոլի և ադրենալինի մակարդակները: Այս հորմոնները քիչ քանակության դեպքում դրական ազդեցություն են ունենում, սակայն սթրեսային իրավիճակներում դրանք լարում են մկանները և մեծացնում սրտի ծանրաբեռնվածությունը՝ արագացնելով սրտի զարկերը:
Վիրավորվածության դեպքում նույնպես բարձրանում են ադրենալինի և կորտիզոլի մակարդակները: Ընդ որում՝ մարդը չի կարողանում արտահայտել իր հույզերը, ինչն էլ ավելի է վատացնում իրավիճակը: Այս ամենի արդյունքում կարող են առաջանալ խնդիրներ կապված մարսողական համակարգի հետ՝ այդ թվում նաև փորլուծություն և փորկապություն:
Նյութի աղբյուրը՝ gogetnews.info