ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ հիվանդությունների կարող են հանգեցնել հոգեկան ապրումները. գիտնականներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Բժիշկները համամիտ են այն կարծիքի հետ, որ հոգեկան ապրումները կարող են վնասել առողջությանը: Կան նույնիսկ մարդիկ, որոնք կարծում են, որ բոլոր հիվանդույթունները նյարդերի հետևանքով են: Վերջին ուսումնասիրությունների համաձայն՝ նյարդերի հետևանքով առաջանում է բոլոր հիվանդությունների մոտ 40%-ը: Գիտնականների խոսքով՝ անհանգստությունն ու սթրեսը հանգեցնում են հորմոնալ ֆոնի փոփոխությունների և դառնում են տարբեր հիվանդությունների առաջացման պատճառ:

Օրինակ՝ տխրության հետևանքով կարող է նվազել օրգանիզմում սերոտոնինի և դոֆամինի քանակը: Հաճախ դրա պատճառով մարդիկ անընդհատ քաղցրավենիքի կարիք են ունենում: Այս ամենը կարող են նպաստել ավելորդ քաշի կուտակման ու աղեստամոքսային համակարգի աշխատանքի խանգարման: Ի տարբերություն տխրության՝ ուժեղ կարոտը դանդաղեցնում է օրգանիզմում նյութափոխանակության գործընթացներն ու վատացնում մարդու ախորժակը:

Զայրույթն, իր հերթին, բարձրացնում է սթրեսի հորմոնների՝ կորտիզոլի և ադրենալինի մակարդակները: Այս հորմոնները քիչ քանակության դեպքում դրական ազդեցություն են ունենում, սակայն սթրեսային իրավիճակներում դրանք լարում են մկանները և մեծացնում սրտի ծանրաբեռնվածությունը՝ արագացնելով սրտի զարկերը:

Վիրավորվածության դեպքում նույնպես բարձրանում են ադրենալինի և կորտիզոլի մակարդակները: Ընդ որում՝ մարդը չի կարողանում արտահայտել իր հույզերը, ինչն էլ ավելի է վատացնում իրավիճակը: Այս ամենի արդյունքում կարող են առաջանալ խնդիրներ կապված մարսողական համակարգի հետ՝ այդ թվում նաև փորլուծություն և փորկապություն:

Նյութի աղբյուրը՝ gogetnews.info

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular