Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուրախ եմ, որ հայրենիքում ինձ այսքան ջերմ են ընդունում. Սեւակ Խանաղյանի մեծ մենահամերգը՝ Երեւանում (ֆոտո, տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Ուկրաինական X Factor-ում տարած հաղթանակից հետո Սեւակ Խանաղյանը մենահամերգներով հանդես է գալիս աշխարհի տարբեր ծայրերում: Ընդամենը մեկ ամիս առաջ հայ երկրպագուներն արդեն հասցրել էին վայելել երգչի փոքրիկ մենահամերգը՝ Երեւանի ռեստորանային համալիրներից մեկում: Սակայն երեկ՝ փետրվարի 19-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կայացած մեծ մենահամերգը թե Սեւակը, թե նրա երկրպագուները երբեք չեն մոռանա:

Դա երգչի առաջին խոշոր համերգն էր, որի ընթացքում սիրված արտիստը բացի արդեն ճանաչված հիթերից եւ cover-ներից՝ ներկայացրեց նաեւ նոր երգեր ու անակնկալներ, որոնցից մեկը Գայա Արզումանյանի հետ «Արցախ» կոչվող զուգերգն էր:

Համերգից առաջ Սեւակը մեզ հետ կիսվեց իր հույզերով եւ ապրումներով.

«Շատ ուրախ եմ, որ հայրենիքում ինձ այսքան ջերմ են ընդունում: Նախորդ անգամ այստեղ ելույթ ունենալուց հետո շատ դրական լիցքերով եմ հեռացել: Երբեք չեմ մոռանա այդ այցելությունը: Հաճելի է, որ համերգիս տոմսերն այսքան կարճ ժամանակահատվածում սպառվեցին: Դա միայն վկայում է այն մասին, որ հանդիսատեսը սպասում էր այս հանդիպմանը: Սա իմ առաջին մեծ մենահամերգն է, այդ պատճառով էլ շատ հուզված եմ եւ հուսով եմ՝ հանդիսատեսին դուր կգա»,-նշեց երգիչը, որը վերջին շրջանում համերգներից հետո հանգստանալու ժամանակ անգամ չի ունենում: Օրինակ՝ երեւանյան շոուից մեկ օր առաջ Սեւակը երգել է նաեւ Մոսկվայի հանդիսատեսի համար: Սակայն երգիչը փաստում է՝ բոլորովին հոգնածություն չի զգում:

«Հանդիսատեսից եւս շատ բան է կախված: Սովորաբար համերգներս երկու ժամ են տեւում, բայց հանդիսատեսն այնքան մեծ էներգիա է փոխանցում, որն ինձ լիցքավորում է: Ես փոխանցում եմ, ինձ տալիս են այդ նույն էներգիան»,-ասում է նա:

Հայ հանդիսատեսը Սեւակին ոչ թե, պարզապես, ջերմ, այլ շատ թեժ ընդունեց՝ նրան ձայնակցելով եւ նրա հետ անգիր երգելով բոլոր երգերը: Համերգի ընդմիջումների ընթացքում դահլիճում հաճախ էին բղավում՝ «Սեւա՜կ»,-ինչին ի պատասխան վերջինս իսկական հայ տղամարդու պես պատասխանում էր. «ջա՜ն»:

Համերգի վերջում ոգեւորված երկրպագուների հորդորով երգիչը համաձայնվեց լուսանկարվել յուրաքանչյուրի հետ, ով նման ցանկություն ուներ:

Ի դեպ, բոլոր նրանց, ովքեր բաց թողեցին երեկվա համերգը, տեղեկացնենք, որ երգիչը նույն ծրագրով հանդես է գալու նաեւ փետրվարի 26-ին եւ մարտի 12-ին:

Սեւակ Խանաղյանի երեկվա համերգի մյուս բոլոր մանրամասներին կարող եք հետեւել NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժի եւ տեսանյութերի միջոցով: 

Տեքստը, լուսանկարները եւ տեսանյութը՝ Սյունե Առաքելյանի

 

NEWS.am STYLE

ԱԽ քարտուղարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըԱղոթք բարձրացվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և «Եռաբլուր» զինվորական պանթեոնումԵրևանում բախվել են «Opel»-ն ու «Hayasa» մակնիշի մոտոցիկլը Աղոթք է բարձրացվել Ծիծեռնակաբերդում և Եռաբլուրում Ադրբեջանի ԶՈՒ-ն «հակառակորդի օբյեկտի վրա հանկարծակի հարձակում» թեմայով զորավարժություն է անցկացրել Խոշոր հրդեհ՝ Լանջազատ գյուղում ԲՐԻԿՍ-ն իր տեղն է բացում նոր աշխարհակարգում. Աբբաս Արաղչի Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդի օրերը Մարմաշեն վանական համալիրի տարածքում տեղի կունենա «Ախուրյան շուրջպար» տոնակատարությունը Իրանի գերագույն առաջնորդ տեղափոխվել է անվտանգ վայր. ReutersԿոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջնակը մահացավ«Բեյրութին հարվածը փոխում է խաղի կանոնները». Իրանը սպառնացել է պատժել Իսրայելին Թուրքական գրեթե բոլոր բանկերը որոշել են հրաժարվել Ռուսաստանի հետ աշխատելուց Եվրամիություն մտնելու Հայաստանի ցանկությունը կատակի է նման Քաղաքագետ Միխայլովը բացատրել է, թե ինչու է Հայաստանը մոտ ՀԱՊԿ-ից դուրս գալունՆիկոլ Փաշինյանը նկատել է «անվերադարձելիության կետը»«Մլադա Բոլեսլավի» հետ խաղում «Նոան» կխաղարկի ուղեգիր դեպի Անգլիա ու Ավստրիա Դանակահարություն՝ Երևանում. կասկածյալը Վրաստանի քաղաքացի է Ս. Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է այսօր Ռոստիսլավ Իշչենկո. Ռուսաստանը հաշիվները կմաքրի Փաշինյանի հետ, երբ նա Հայաստանը դարձնի Ուկրաինա և դառնա նոր ԶելենսկիԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ հրդեհ է բռնկվել «Audi»-ումՄախաչկալայի գազալցակայանում երեկ երեկոյան խոշոր պայթյուն է եղել․ 11 մարդ մաhացել էՍպասվում են տեղումներԿանցկացվի «Երևանի գունավոր վազք» վազքարշավը Մեդիա շոու և քաղաքական լոբբինգ. ո՞ւմ են «երկրպագում» հայերը ամերիկյան ընտրություններում. «Փաստ»Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն․ պատմության այս օրը (28 սեպտեմբեր)Այս կործանարար մտասևեռումը ոչ միայն չունի ապացուցողական որևէ հիմք, այլ նաև հակամարդկային է․ Վարդան Ոսկանյան Արևմուտքն ակտիվացնում է ճնշումներըԱրդյո՞ք ընդդիմությունը կարող է հույս դնել «դրսի» հայերի վրա. «Փաստ»ՔՊ-ն պատերազմ է հայտարարել արդարադատության նախարարինԱդրբեջանը քայլ է կատարում` սահմանափակելու այն ամենը, ինչը վերաբերում է ՀՀ զինված ուժերին․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը կգնա Էջմիածին, իսկ եկեղեցին երե՞ս է թեքում Բագրատ Սրբազանից«Համեստ, ընկերասեր, որքան դրական հատկանիշներ կային, Տիգրանիս համար էին». Տիգրան Ղարիբյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»Ադրբեջանի ախորժակը հատում է բոլոր սահմանները Վրաստանի բնակչության թիվը շարունակում է նվազելԹուրքական ազդեցության գալարները. «Փաստ»Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներիԻ՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Տարածքների հանձնման արդյունքում մոտեցող «դամոկլյան սուրը». «Փաստ»Գազանջատում՝ հոկտեմբերի 3-7ըՄայր տաճարի վերաօծումն ավելին է, քան սոսկ խորհրդանշական իրադարձությունը. «Փաստ»ՌԴ-ում թոքաբորբ է տարածվել. 252 հոսպիտալացված երեխա կա «Չունենք կայուն, հեռանկարային աճ, որը կարող էինք ունենալ երկու տարվա դրական ազդեցությունները կապիտալիզացնելու արդյունքում». «Փաստ»Հազարավոր կյանքեր խլած պատերազմներ, որ շարունակվում են... ամեն օր. «Փաստ»Փոխանակ Հայաստանը պահանջի, դեռ մի բան էլ Ադրբեջանն է փոխհատուցման հարց բարձրացնում. «Փաստ»Եկեղեցին վերջին պատրաստություններն է տեսնում. «Հրապարակ» Փաշինյանի ընտանիքի չափահաս անձանց տվյալները բացակայում են ընտրողների ռեգիստրից. «Ժողովուրդ» Ի՞նչը կարող է Հայաստանի համար փոխարինել նավթին ու գազին. «Փաստ»Ռեկտորը եւ եւս մի քանիսը դեռ ՁՊՎ-ում են. «Հրապարակ» «Նիկոլ Փաշինյանն ու իր քպականներն իրենք են խնդրելու, որ իրավապահները ձերբակալեն ու կալանավորեն իրենց». «Փաստ»
Ամենադիտված