Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է կարևոր Հենրիխ Մխիթարյանի վերադարձը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հիանալի հասկանում ենք, որ մեր ազգային հավաքականի երկար տարիների առաջատար Հենրիխ Մխիթարյանը աստիճանաբար մոտեցել է «վետերանային» եզրագծին: Պարզ է, որ աշխարհի ամենահայտնի հայ ֆուտբոլիստին առավելագույնը 2-3, իսկ առավել նպաստավոր ընթացքի դեպքում՝ 3-4 տարի է մնացել խաղալու. խոսքը, համենայն դեպս, բարձրակարգ թիմերում և առաջնություններում հանդես գալու մասին է: Մխիթարյանն անցյալ տարի հայտարարեց Հայաստանի ազգային հավաքականում ելույթները դադարեցնելու և ակումբային կարիերայի վրա կենտրոնանալու մասին:

Այդ հայտարարությունից անմիջապես հետո, թաքցնելու բան չէ, անգամ չարախնդացողներ եղան: Բայց... Ֆուտբոլային անցուդարձով հետաքրքրվողներն, ինչ խոսք, տեղյակ են, իսկ անտեղյակների համար ավելորդ չէ նշել, որ «Ինտերում», որտեղ Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց «Ռոմայից» հետո, հայկական ֆուտբոլի դեսպանն ու այցեքարտը հիմա հանդես է գալիս բարձր մակարդակով: Ավելին, դարձել է միլանյան ակումբի և մարզիչ Ինձագիի կազմակերպած խաղային կառուցվածքի առանցքային ֆուտբոլիստներից մեկը ու հաստատվել է մեկնարկային կազմում:

Հենրիխ Մխիթարյանը հրաշալի մարզավիճակում է, ինչն ակնհայտ է նրա խաղից: Ավելին, Մխիթարյանը գրեթե առանց փոխարինման ակտիվորեն հանդես է գալիս «Ինտերի» կազմում՝ բոլոր մրցաշարերում (առաջնություն, գավաթ, եվրագավաթներ): Ոչ պատմելով է, ոչ էլ լրացուցիչ մեկնաբանելով՝ այնքան պարզ ու տեսանելի է, թե ինչ մարզավիճակում է Հենրիխ Մխիթարյանը, ինչպիսի կայուն խաղ է ցուցադրում և, ընդգծենք, ինչ բարձր մակարդակի վրա: Հիմա, եթե Ապենինյան թերակղզուց սրընթաց գանք մեր դարդակոլոլ լեռնաշխարհ, կհիշենք, որ ընդամենը մեկ ամիս հետո ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Թուրքիայի ընտրանու դեմ խաղով մեկնարկում է Եվրո-2024-ի որակավորման փուլի մրցաշարում: Ֆուտբոլասերները տեղյակ են, իհարկե, որ այս ընթացքում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովը, որի գլխավորությամբ ոչ այնքան վաղուց Ուկրաինայի մինչև 20 տարեկանների հավաքականը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Թե ինչ կտա Պետրակովը Հայաստանի հավաքականին, ինչ նվաճումների կտանի, կյանքը ցույց կտա: Բայց, կարծում ենք, Ալեքսանդր Պետրակովը ևս, որպես փորձառու մարզիչ, հասկանում է, որ շռայլություն է՝ ունենալ Հենրիխ Մխիթարյանի կարգի ֆուտբոլիստ ու առնվազն գոնե չփորձել նրան վերադարձնել ազգային հավաքական: Վերջին հաշվով, կներեք, որքան էլ որ այժմ թե՛ Ռուսաստանում, թե՛ Եվրոպայում, թե՛ Ամերիկայում կան մի շարք հայտնի հայազգի ֆուտբոլիստներ, որոնք հիմնականում ներգրավված են կամ ներգրավվել են հավաքական, մեր ամենահայտնի ու ամենափորձառու ֆուտբոլիստը մնում է Հենրիխ Մխիթարյանը: Այո, պետք է կարողանալ և՛ հարգել նրա՝ ավելի վաղ կայացրած որոշումը, բայց և փորձել համոզել, որ դա փոքր-ինչ վաղաժամ կայացված որոշում էր, որն արժե վերանայել: Կարծում ենք, որ ոչ մեկի «խանչալի քարը» չի ընկնի դրանից՝ ո՛չ ֆեդերացիայի, ո՛չ էլ Հենրիխի: Վերջին հաշվով, Հենրիխ Մխիթարյանը, մեր կարծիքով, դեռ տալու բան ունի հավաքականին, ինչու ոչ՝ նաև անխուսափելի սերնդափոխության սահունությունն ապահովելու առումով, ինչպես նաև փորձի:

Այստեղ տեղին կլինի հիշել մեր այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Սարգիս Հովսեփյանն ու Ռոման Բերեզովսկին, որ կարողացան հավաքականի համար անել ավելին, քան դա թույլ էր տալիս իրենց տարիքը: Հնարավոր է՝ մոտ ապագայում կարող է գալ այնպիսի ժամանակ, որ Հենրիխ Մխիթարյանը հավաքական վերադառնա գլխավոր մարզչի կարգավիճակով, եթե իհարկե, նա ցանկանա մարզչական կարիերա անել: Բայց մինչև այդ հեռու թվացող ժամանակները, հիմա, քանի դեռ Հենրիխ Մխիթարյանը խաղում է և բարձրակարգ խաղ է ցուցադրում, մեծ շռայլություն կլինի, եթե առնվազն փորձ չարվի նրան վերադարձնել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական: Հարցը միայն առաջիկա ընտրական մրցաշարը չէ, ի վերջո: Այսօր համաշխարհային ֆուտբոլում մեր ամենից բարձր հնչող անունը հենց Հենոն է: Ու առնվազն տարակուսելի կթվա, եթե մեր ազգային հավաքականը ասպարեզ ելնի առանց Մխիթարյանի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սուրենյանցը վերլուծել է Փաշինյանի ուղերձները. ուսապարկերը միայն սպասում են, թե երբ իրենց դեն կնետեն  Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում Փորձագետը վարչապետի կադրային խառնաշփոթի մասին.  Արևմուտքի հովանավորյալը կարող է «անակնկալ» մատուցել Փաշինյանին  Արցախցիների իրավունքները ոտնահարվել են Արցախում, հիմա խախտվում են Հայաստանում․ հավաք՝ Ազատության հրապարակում Ադրբեջանցիները հասել են Վարդենիսի շրջանի Սոթքի հանքավայր և պահանջել այնտեղ գտնվողներին լքել տարածքը․ պատմության այս օրը (26 նոյեմբեր) «Հայկական ատոմակայանի փակումն այսօր ԱՄՆ-ի և Թուրքիայի օրակարգային առաջնահերթ ուղղություններից է»․ «Փաստ»Անցած գիշերվա ընթացքում ՌԴ օդային տարածքում 39 անօդաչու է խոցվել Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել էՆման հայտարարությունները շատ դժվարընկալելի են․ «Փաստ»ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններիցԿալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը«Մա՛մ ջան, չմտածես, գալու եմ ու կյանքդ փոխեմ, ամեն ինչ լավ է լինելու». տանկիստ Հակոբ Մանթաշյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին՝ մարտնչելով Ջրականում․ «Փաստ»Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ»Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ»Ռուբլու կայծակնային անկում՝ տարադրամի շուկայումՀՀ-ում փակ ճանապարհ կա «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ»Հայաստանի մեծ մասը լույս չի ունենաԻրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ»Լարսը փակվեց2025 թ.-ին ևս 8000 էլեկտրամոբիլ Հայաստան կներմուծվի անտոկոս մաքսատուրքով. նախագիծ. «Փաստ»ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում. «Փաստ»Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ» Մարզպետներն իրար են անցել. հավաքել են համայնքների ղեկավարներին․ «Հրապարակ» Կգումարվի ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանը. կհրավիրվեն արտահերթ նիստեր. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»Ո՞վ է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում․ «Հրապարակ» Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ» Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ»Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․ «Հրապարակ» Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ» Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել. «Փաստ»Ձյունն ու մերկասառույցը` կնոջ մահվան պատճառ. ՌԴՀայաստանում ձյուն է տեղումՆեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. ԽամենեիԹուրքիայում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր Նոր ձերբակալություն՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում. քրեական վարույթը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ Հայտնի են գազանջատման հասցեներըԶոհվել է 2, վիրավորվել՝ 61 մարդ․ օպերատիվ իրավիճակը՝ ՀայաստանումՈւժային եռամարտի սեղմում հենարանից վարժության Հայաստանի բաց առաջնության չեմպիոնները Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Հնդկաստանը սկսում է Pinaka համակարգերի արտահանումը Հայաստան. ANI Եղեգնաձորում առևանգման փորձ է եղել․ ի՞նչ է հայտնիՀեղուկ գազի գինը բարձրացել է, բենզինի գինը՝ իջել․ հասարակությունը, մեկ է, դժգոհ է «Նման հայտարարությունները շատ դժվար ընկալելի են» Մահացել է Ռուբեն Բեկյանը
Ամենադիտված