Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը կողմ է քվեարկել Ռուսաստանին ագրեսոր որակող բանաձևին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

civilnet.am-ը գրում է․

Համացանցում «հերքող» տեղեկություն է տարածվում, թե Հայաստանը կողմ չի քվեարկել ապրիլի 26-ին ՄԱԿ-ում ընդունված բանաձևին, որտեղ նշվում է Ուկրաինայի և Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիայի մասին։

Տեղեկությունը տարածել են 24news.am, zham.am, newday.am, hayeli.am լրատվական կայքերը, Инфотека 24 և մի շարք այլ տելեգրամյան ալիքներ։ Տեղեկության սկզբնաղբյուրը Sputnik.Արմենիան է, որը հղում էր արել ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկիի գրառմանը:

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, պարզել է, որ տարածվող այս տեղեկությունը մոլորեցնող է։

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ապրիլի 26-ին ընդունված «ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի համագործակցության» բանաձևը գլխավորապես վերաբերում է այս երկու կառույցների համագործակցության ամրապնդմանը՝ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության ամրապնդման, թրաֆիկինգի դեմ պայքարի և մի շարք այլ ոլորտներում։

Բանաձևի նախաբանի (պրեամբուլայի) 9-րդ պարբերությունում նշվում է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի, իսկ նախկինում նաև Վրաստանի նկատմամբ ագրեսիայի մասին։

«Ընդունելով նաև այն, թե ինչ աննախադեպ մարտահրավերների է բախվում Եվրոպան Ուկրաինայի, իսկ մինչ այդ՝ Վրաստանի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիայի պատճառով, ինչպես նաև Եվրոպայի խորհրդին ՌԴ անդամակցության դադարեցումը, կոչ ենք անում ամրացնել ՄԱԿ-ի ու Եվրոպայի խորհրդի համագործակցությունը՝ խաղաղության և անվտանգության արագ վերականգնման և պահպանման համար` հիմնված յուրաքանչյուր պետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության նկատմամբ հարգանքի վրա, ապահովել ռազմական գործողությունների ընթացքում մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի պահպանումը, փոխհատուցում տրամադրել տուժածներին և պատասխանատվության ենթարկել միջազգային իրավունքի խախտման բոլոր մեղավորներին»,- նշվում է պարբերությունում:

Հարկ է նշել, որ բանաձևը չի «դատապարտում» Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի և Վրաստանի դեմ, այլ պարզապես «ընդունում» է, որ այն ստեղծել է «աննախադեպ մարտահրավերներ», և հանգամանքներից մեկն է բանաձևի ընդունման համար։

Այս բանաձևին կողմ է քվեարկել 122 երկիր, այդ թվում Հայաստանը և Ղազախստանը։ Ձեռնպահ է մնացել 18 երկիր, քվեարկությանը չի մասնակցել 47 երկիր, այդ թվում՝ Ադրբեջանը։ Բանաձևին դեմ է եղել միայն 5 երկիր՝ Ռուսաստանը, Բելառուսը, Նիկարագուան, Սիրիան և Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունը։

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։

Փաշինյանն ու Հունաստանի վարչապետը մտքեր են փոխանակել ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ«Չաղ Ռուստամը»` Ռուստամ Ստեփանյանը, կշարունակի մնալ Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում ՝ կալանքի տակՌուսաստանն իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք օգտագործել Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում․ Պուտին«Հերթական ֆեյք քրգործն է»․ Փաստաբանը հայտնել է՝ «իշխանության յուրացման» գործը հարուցվել է ՔՊ-ական պատգամավորի հաղորդման հիման վրաՄոսկվայում հանդիպել են ԱՊՀ երկրների Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոների պետերըՌուսական կողմը Դոնեցկի ուղղությամբ վերահսկողություն է սահմանել երկու նոր բնակավայրերի նկատմամբԱՄՆ Պետքարտուղարությունը Փաշինյանից պահանջել է կարճ ժամանակում հայ-իրանական սահմանից հանել ռուսներին․ Սուրեն ՍուրենյանցԱրցախի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով է ստեղծվելԼեռնային Ղարաբաղում էթնիկ զտումից հետո հազարամյակների պատմություն ունեցող հայկական մշակութային ժառանգությունը վերացման սպառնալիքի տակ է. ՄիրզոյանՉկային ապացույցներ Նիկոլ Փաշինյանի դեմ քրվարույթ նախաձեռնելու համար․ Արթուր ԴավթյանԱՄՆ նախագահի թեկնածուն քծնում է հայերին՝ քարոզչական նպատակներովԷրդողանի այլասերված հումորըՍահմանադրությունը՝ կարգավորման խոչընդոտԲլինքենը կհանդիպի Միրզոյանին ու ԲայրամովինԱդրբեջանը և Պակիստանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարներըՀաղպատ-Ծաղկաշատ, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին կիրականացվի հարկադիր քարաթափումԻրանը չի ցանկանում միջուկային ռումբ ստեղծել, Ամերիկան մեր մասին ստեր է տարածում. ՓեզեշքիանՔննարկվել է ՀՀ պատմության թանգարանի և Բեռլինի թանգարանների միության Հնագույն և հին ժամանակների պատմության թանգարանի միջև ցուցադրությունների հեռանկարըՍեպտեմբերի 27-ին Սուրբ Աննա եկեղեցում կկատարվի միասնական աղոթքԱշխարհն Իսրայելի տառապանքը ճանաչում է, իսկ պաղեստինցիների ցավը` համարում նորմալ և նույնիսկ արդարացված. Հորդանանի թագուհիԿյանքից հեռացել է ՌԴ վաստակավոր արտիստ Ռոման ՄադյանովըChina Open․ Էլինա Ավանեսյանը մեկնարկեց հաղթանակով Կալանավորված անձի ձեռքի մատների արանքից հայտնաբերվել է բաժանորդային քարտ. ՔԿԾ Կյանքից հեռացել է դերասան Ռոման Մադյանովը Գերիների հարցով ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց հավաքվածներին վաղը կընդունեն ԱՄՆ նախագահի թեկնածուն քծնում է հայերին՝ քարոզչական նպատակներով Էրդողանի այլասերված հումորը Ռաֆայել Վարանը կմնա «Կոմոյում»Սահմանադրությունը՝ կարգավորման խոչընդոտԲլինքենը կհանդիպի Միրզոյանին ու Բայրամովին «Հըզբոլլահը» հաստատել է իր երկու բարձրաստիճան հրամանատարների մաhը Արջը կտոր-կտոր է արել անտառապահին ու նրա որդուն Նեթանյահուն կմեկնի Իսրայելից ՄԱԿ-ում ելույթ ունենալու համար Կյանքից հեռացել է վիրահայ վաստակավոր թարգմանիչ, մշակույթի գործիչ Գիվի Շահնազարը «ՏաԹևեր» ճոպանուղին երրորդ անգամ ներառվել է «World Travel Awards» 2024-ի «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում Կամուրջն անցա, բայց մինչև հիմա սպասում եմԱվտովթար՝ Երևանում Միլանի «Սան Սիրո» մարզադաշտը զրկվել է 2027 թ. ՉL եզրափակիչն ընդունելու իրավունքից «Օնիքս»-ը թիրախ է խոցում 1000 կմ հեռավորության վրաԵրևան-Երասխ ճանապարհին վթարվել են կոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջնակի ծնողները (տեսանյութ)Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ռոմ Բակկարդի Փաշինյանը Սահմանադրության կոպիտ խախտում է արել. Կարապետյան Կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի չափը ավելացել է ««Լարախաղացի պար»-ն ու Իրանը»«Վասերման. Փաշինյանը բարեխղճորեն կատարում է իր վրա դրված խնդիրը»Արտակարգ դեպք՝ Երևանում․ օղիով բարձված «DAF» մակնիշի բեռնատարը հայտնվել է բետոնե արգելապատնեշների վրա Պայթյուն է տեղի ունեցել Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում․ պատմության այս օրը (25 սեպտեմբեր)Մեր հասարակության ամենամեծ ախտերից մեկը զանգվածային բնույթ կրող մեծ ու փոքր ծավալի ստախոսությունն է. Ոսկանյան Գիշերներն եմ տնից դուրս գալիս, որ հարցեր չտան. Ստեփանակերտի պայթյունից մեկ տարի անց Նավթի գներն աճել են
Ամենադիտված