Վաղարշակ Հարությունյանը մի տեսակ խառն է. «Իրավունք»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Իրավունք» թերթը գրում է. «Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը մի տեսակ խրված է գործերի մեջ: Ասում են, թե ԱՄՆ Պետքարտուղարության հովանու ներքո հայ-ադրբեջանական անպտուղ բանակցություններից հետո Հարությունյանը Մոսկվայում հանդիպել է իր ամերիկացի գործընկեր Լին Թրեյսիին, և միասին ամփոփել են հիասթափեցնող արդյունքները:
Բացի այդ, նա բոցաշունչ ելույթ է ունեցել Մոսկվայում Հայաստանի դեսպանատանը` Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 78-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված ընդունելությանը: Նա նշել է հայ ժողովրդի ներդրումը ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում և մատաղ սերնդի մոտ բազմազգ խորհրդային ժողովրդի անօրինակ սխրանքի հիշատակի պահպանման կարևորությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում