ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վաղարշակ Հարությունյանը մի տեսակ խառն է. «Իրավունք»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Իրավունք» թերթը գրում է. «Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը մի տեսակ խրված է գործերի մեջ: Ասում են, թե ԱՄՆ Պետքարտուղարության հովանու ներքո հայ-ադրբեջանական անպտուղ բանակցություններից հետո Հարությունյանը Մոսկվայում հանդիպել է իր ամերիկացի գործընկեր Լին Թրեյսիին, և միասին ամփոփել են հիասթափեցնող արդյունքները:

Բացի այդ, նա բոցաշունչ ելույթ է ունեցել Մոսկվայում Հայաստանի դեսպանատանը` Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 78-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված ընդունելությանը: Նա նշել է հայ ժողովրդի ներդրումը ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում և մատաղ սերնդի մոտ բազմազգ խորհրդային ժողովրդի անօրինակ սխրանքի հիշատակի պահպանման կարևորությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular