«Ինձ պետք է ուղղել քաղաքի մասին հարցեր»․ Ավինյանը՝ Արցախն Ադրբեջանին կազմում ճանաչելու՝ Փաշինյանի հայտարարության մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱրտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերը պետք է ուղղել համապատասխան կառույցներին։ Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, NEWS.am-ի հարցին ի պատասխան ասաց Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին, թե որպես քաղաքապետի թեկնածու ինչպիսինն է իր դիրքորոշումը Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականության կազմում ճանաչելու՝ Փաշինյանի հայտարարության մասին։
«Որպես քաղաքապետի թեկնածու, ինձ պետք է ուղղել քաղաքին վերաբերող հարցեր»,- ասաց նա։
Հարցին, թե այդ դեպքում ինչպես է հայտարարությանը վերաբերում որպես քաղաքական թիմի անդամ, Ավինյանն ասաց․ «Ես արդեն պատասխանեցի ձեր հարցին։
Ավինյանը նաեւ չներկայացրեց իր տեսակետը 44-օրյա պատերազմում կալանավորված Ժորա Մարտիրոսյանի մայրիկի՝ Գայանե Մարտիրոսյանի կալանավորման մասին։
«Կարծում եմ՝ ինձ հարցեր պետք է տաք այն ամենի վերաբերյալ, ինչի լիազորությունը ես ունեմ եւ պատասխանատուն եմ»,- ասաց Ավինյանը։