ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինձ պետք է ուղղել քաղաքի մասին հարցեր»․ Ավինյանը՝ Արցախն Ադրբեջանին կազմում ճանաչելու՝ Փաշինյանի հայտարարության մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերը պետք է ուղղել համապատասխան կառույցներին։ Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, NEWS.am-ի հարցին ի պատասխան ասաց Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին, թե որպես քաղաքապետի թեկնածու ինչպիսինն է իր դիրքորոշումը Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականության կազմում ճանաչելու՝ Փաշինյանի հայտարարության մասին։

«Որպես քաղաքապետի թեկնածու, ինձ պետք է ուղղել քաղաքին վերաբերող հարցեր»,- ասաց նա։

Հարցին, թե այդ դեպքում ինչպես է հայտարարությանը վերաբերում որպես քաղաքական թիմի անդամ, Ավինյանն ասաց․ «Ես արդեն պատասխանեցի ձեր հարցին։

Ավինյանը նաեւ չներկայացրեց իր տեսակետը 44-օրյա պատերազմում կալանավորված Ժորա Մարտիրոսյանի մայրիկի՝ Գայանե Մարտիրոսյանի կալանավորման մասին։

«Կարծում եմ՝ ինձ հարցեր պետք է տաք այն ամենի վերաբերյալ, ինչի լիազորությունը ես ունեմ եւ պատասխանատուն եմ»,- ասաց Ավինյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular