Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը մեզ համար նոր շուկա է, որը փորձում ենք աստիճանաբար բացահայտել. «Foster+Partners»-ի ներկայացուցիչներ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Քաղաքաշինության կոմիտում հյուրընկալել են «Foster+Partners» ճարտարապետական աշխարհահռչակ ընկերության պատվիրակությանը՝ «World Trade Center Yerevan» և «Renshin Urban Investments» կազմակերպությունների ղեկավարների ուղեկցությամբ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահը։

Կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, հյուրերին ներկայացնելով կառույցի գործունեության ոլորտները, անդրադարձել է տարբեր ուղղություններով համագործակցելու հնարավորություններին․ «Մենք միշտ հպարտանում ենք հազարամյակների պատմություն ունեցող մեր երկրի ճարտարապետական, քաղաքաշինական ժառանգությամբ։ Միաժամանակ կարծում ենք, որ պետք է կարողանանք ոչ միայն անցյալով, այլև նորը ստեղծելով ներկայանալ աշխարհին։ Նորի ստեղծման ճանապարհին անհրաժեշտ և հետաքրքիր կլինեն միջազգային ճանաչում ունեցող ճարտարապետական ընկերությունների, մասնագետների փորձն ու մեր երկրում կայուն ճարտարապետության, նոր տեխնոլոգիաների ներդրումը, միջավայրի ձևավորման ճկուն մեթոդների կիրառումը»։

«Foster+Partners»-ի պատասխանատուներ Նայըլ Դեմփսին և Խուան Ֆրիջերիոն նշել են, որ ուրախ կլինեն աշխարհում ճանաչում ունեցող ճարտարապետական ընկերության փորձը Հայաստանում կիրառելու և զարգացնելու հնարավորության համար։ Հայաստանն իրենց համար նոր շուկա է, որը փորձում են աստիճանաբար բացահայտել, իսկ առաջ շարժվելու համար կարևորում են երկրի մշակութային անցյալը հասկանալը։

Արմեն Ղուլարյանը, շնորհակալություն հայտնելով հյուրերին ու նրանց ուղեկցող «World Trade Center Yerevan» կազմակերպության տնօրեն Արտաշես Տոնոյանին, «Renshin Urban Investments» ընկերության հիմնադիր Էդուարդ Մարությանին և օպերացիոն տնօրեն Լևոն Կասպարովին, ընդգծել է Քաղաքաշինության կոմիտեի պատրաստակամությունն՝ աջակցելու ծրագրերի իրագործմանը․ «Այսօր կառավարությունն իրականացնում է տնտեսական այնպիսի քաղաքականություն, որը հնարավորություն է տալիս ստեղծելու միջավայր, որտեղ ներդրողները, բիզնեսը ոչ միայն վստահ կկարողանան իրենց ծրագրերն իրագործել, այլև կհամագործակցեն պետության հետ»։

Կողմերը պայմանավորվել են հաջորդ հանդիպմանը մանրամասն քննարկել և գործնական հիմքի վրա դնել գործակցության հեռանկարները։

Հանդիպման ավարտին հյուրերն այցելել են Քաղաքաշինության կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ և ներկայացված ցուցադրության միջոցով ծանոթացել հայկական ճարտարապետության պատմությանը։

ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը Բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր լինիՀյուսիսկորեական 170 մմ-ոց ինքնագնաց «Չուչխե-պո» հաուբիցն աշխարհի ամենահեռահարներից մեկն է Հայաստանի կառավարությունում հրաժարականների մասինՀայաստանի վարչապետը հայտարարել է, որ Ռուսական կայսրությունը և ԽՍՀՄ-ը հայերին խորթ պետություններ են եղելՊետդումայում գնահատել են Փաշինյանի հայերի հակապետական ենթագիտակցության մասին հայտարարությունը. «Պատմական դավաճանություն» Փաշինյանը «պատահականության մեթոդով» փոխում է նախարարներին  ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Ծառերի սպանդ՝ ԵրևանումԹուրքիայում ուժեղ քամու պատճառով փլուզումներ են եղել ՌԴ-ում զորահավաքի նոր «ալիքի» սպասե՞լ. Կրեմլի պարզաբանումըԱրագածոտնում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, վիրավnրներ կան Շիրակի Ամասիայի տներից մեկի բակում խոշոր հրդեհ է եղել․ Shamshyan Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքում Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Ձյունը ծածկել է Լենինգրադի մարզըՄյասնիկյան պողոտայում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը, վիրավnր կա․ Shamshyan Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. «Փաստ»Լամին Յամալը նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ Հունգարիայի մայրաքաղաքում սկսվել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ դատավարությունը․ պատմության այս օրը (23 նոյեմբեր)Պալատական հեղաշրջումից պաշտպանվելու և քաղաքացիներին խաբելու հերթական պոպուլիստական փորձ. «Փաստ»Արարատում 1-ամյա երեխան այրվածքներով հոսպիտալացվել էԱրփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ «Կորյունի տնկած այգին է ինձ ապրեցնում, ամեն ինչ անում եմ, որ նրա չարչարանքը չկորչի». եֆրեյտոր Կորյուն Սառիկյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հորադիզում. «Փաստ»Ռուբլու բարձր փոխարժեք սահմանվեցԻշխանության խոստումների տրամաբանությամբ չի լուծվելու․ Աբրահամյան Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ»Հայտնի է Մկրտիչ Ղազարյանի մահվան պատճառըՏնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ»Մինչև -40 ցուրտ կգրանցվիՆոյեմբերի 25-ի հոսանքազրկման հասցեները«Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ»Արարատի մարզում գործող 36 ամբուլատորիաները կմիավորվեն՝ դառնալով 12-ը. «Փաստ»Նոյեմբերի 25-ից եղանակը կտրուկ կփոխվիՈ՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ»Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ»Մեկ շաբաթում 4 անգամ Հովիկ Աղազարյանին կանչել են հարցաքննության․ «Հրապարակ» Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
Ամենադիտված