ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը մեզ համար նոր շուկա է, որը փորձում ենք աստիճանաբար բացահայտել. «Foster+Partners»-ի ներկայացուցիչներ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Քաղաքաշինության կոմիտում հյուրընկալել են «Foster+Partners» ճարտարապետական աշխարհահռչակ ընկերության պատվիրակությանը՝ «World Trade Center Yerevan» և «Renshin Urban Investments» կազմակերպությունների ղեկավարների ուղեկցությամբ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահը։

Կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, հյուրերին ներկայացնելով կառույցի գործունեության ոլորտները, անդրադարձել է տարբեր ուղղություններով համագործակցելու հնարավորություններին․ «Մենք միշտ հպարտանում ենք հազարամյակների պատմություն ունեցող մեր երկրի ճարտարապետական, քաղաքաշինական ժառանգությամբ։ Միաժամանակ կարծում ենք, որ պետք է կարողանանք ոչ միայն անցյալով, այլև նորը ստեղծելով ներկայանալ աշխարհին։ Նորի ստեղծման ճանապարհին անհրաժեշտ և հետաքրքիր կլինեն միջազգային ճանաչում ունեցող ճարտարապետական ընկերությունների, մասնագետների փորձն ու մեր երկրում կայուն ճարտարապետության, նոր տեխնոլոգիաների ներդրումը, միջավայրի ձևավորման ճկուն մեթոդների կիրառումը»։

«Foster+Partners»-ի պատասխանատուներ Նայըլ Դեմփսին և Խուան Ֆրիջերիոն նշել են, որ ուրախ կլինեն աշխարհում ճանաչում ունեցող ճարտարապետական ընկերության փորձը Հայաստանում կիրառելու և զարգացնելու հնարավորության համար։ Հայաստանն իրենց համար նոր շուկա է, որը փորձում են աստիճանաբար բացահայտել, իսկ առաջ շարժվելու համար կարևորում են երկրի մշակութային անցյալը հասկանալը։

Արմեն Ղուլարյանը, շնորհակալություն հայտնելով հյուրերին ու նրանց ուղեկցող «World Trade Center Yerevan» կազմակերպության տնօրեն Արտաշես Տոնոյանին, «Renshin Urban Investments» ընկերության հիմնադիր Էդուարդ Մարությանին և օպերացիոն տնօրեն Լևոն Կասպարովին, ընդգծել է Քաղաքաշինության կոմիտեի պատրաստակամությունն՝ աջակցելու ծրագրերի իրագործմանը․ «Այսօր կառավարությունն իրականացնում է տնտեսական այնպիսի քաղաքականություն, որը հնարավորություն է տալիս ստեղծելու միջավայր, որտեղ ներդրողները, բիզնեսը ոչ միայն վստահ կկարողանան իրենց ծրագրերն իրագործել, այլև կհամագործակցեն պետության հետ»։

Կողմերը պայմանավորվել են հաջորդ հանդիպմանը մանրամասն քննարկել և գործնական հիմքի վրա դնել գործակցության հեռանկարները։

Հանդիպման ավարտին հյուրերն այցելել են Քաղաքաշինության կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ և ներկայացված ցուցադրության միջոցով ծանոթացել հայկական ճարտարապետության պատմությանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular