Բրյանսկի եւ Կուրսկի նահանգապետերը տեղեկացրել են Ուկրաինայի Զինված ուժերի գրոհների մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրյանսկի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը տեղեկացրել է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից Ստարոդուբյան օկրուգի Լոմակովկա գյուղի հրետակոծման մասին։
«Տուժածներ չկան։ Հրետակոծության հետեւանքով այրվել է մի բնակելի տուն։ Բոլոր օպերատիվ ծառայություններն աշխատում են տեղում»,- գրել է նա իր Թելեգրամ-ալիքում։
Կուրսկի նահանգապետ Ռոման Ստարովոյտն իր հերթին տեղեկացրել է, որ այսօր գիշեր Կուրսկի կողքին ՀՕՊ համակարգը խփել է մի քանի ուկրաինական անօդաչուներ։
«Կորսկցիներին խնդրում ենք հանգստություն պահպանել, քաղաքը մեր զինվորականների հուսալի պաշտպանության տակ է։
Կասկածելի առարկաներ հայտնաբերելու դեպքում խնդրում ենք հայտնել 112 ծառայությանը»,- նշել է Ստարովոյտը։