ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բրյանսկի եւ Կուրսկի նահանգապետերը տեղեկացրել են Ուկրաինայի Զինված ուժերի գրոհների մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բրյանսկի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը տեղեկացրել է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից Ստարոդուբյան օկրուգի Լոմակովկա գյուղի հրետակոծման մասին։

«Տուժածներ չկան։ Հրետակոծության հետեւանքով այրվել է մի բնակելի տուն։ Բոլոր օպերատիվ ծառայություններն աշխատում են տեղում»,- գրել է նա իր Թելեգրամ-ալիքում։

Կուրսկի նահանգապետ Ռոման Ստարովոյտն իր հերթին տեղեկացրել է, որ այսօր գիշեր Կուրսկի կողքին ՀՕՊ համակարգը խփել է մի քանի ուկրաինական անօդաչուներ։

«Կորսկցիներին խնդրում ենք հանգստություն պահպանել, քաղաքը մեր զինվորականների հուսալի պաշտպանության տակ է։

Կասկածելի առարկաներ հայտնաբերելու դեպքում խնդրում ենք հայտնել 112 ծառայությանը»,- նշել է Ստարովոյտը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular