Հրապարակվել են ադրբեջանական զինուժի հարձակման փորձի մասին նոր կադրեր (տեսանյութեր)
ՎԻԴԵՈՌեժիսոր Արշակ Զաքարյանը Youtube–յան իր էջում հրապարակել է փետրվարի 25–ի գիշերը ադրբեջանական զինուժի կողմից Արցախի պաշտպանական բանակի դիրքերի վրա հարձակումը վկայագրող 2 նոր տեսանյութ:
Տեսանյութում պարզորոշ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները «Тропа» ականազերծման համակարգի միջոցով փորձում բացել դեպի հայկական դիրքեր տանող ճանապարհը` դրանց վրա հարձակվելու նպատակով:
Գործողությունները, հիշեցնենք, կատարվում են Արցախի Հանրապետության Ակնայի ուղղությամբ:
Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել էր հարձակման փորձեր, ինչը ՊԲ առաջապահ ստորաբաժանումները տեսադիտարկման սարքավորումների շնորհիվ երկու ուղղություններում էլ ժամանակին հետ են շպրտել ելման դիրքեր: Հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ։ Չեզոք գոտում մնացած ադրբեջանցիների 5 դիերը դուրս են բերվել փետրվարի 27-ին։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Նյարդերից թույլ անձանց խորհուրդ չի տրվում դիտել տեսանյութերը։