ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրապարակվել են ադրբեջանական զինուժի հարձակման փորձի մասին նոր կադրեր (տեսանյութեր)

ՎԻԴԵՈ

Ռեժիսոր Արշակ Զաքարյանը Youtube–յան իր էջում հրապարակել է փետրվարի 25–ի գիշերը ադրբեջանական զինուժի կողմից Արցախի պաշտպանական բանակի դիրքերի վրա հարձակումը վկայագրող 2 նոր տեսանյութ:

Տեսանյութում պարզորոշ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները «Тропа» ականազերծման համակարգի միջոցով փորձում բացել դեպի հայկական դիրքեր տանող ճանապարհը` դրանց վրա հարձակվելու նպատակով:

Գործողությունները, հիշեցնենք, կատարվում են Արցախի Հանրապետության Ակնայի ուղղությամբ:

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել էր հարձակման փորձեր, ինչը ՊԲ առաջապահ ստորաբաժանումները տեսադիտարկման սարքավորումների շնորհիվ երկու ուղղություններում էլ ժամանակին հետ են շպրտել ելման դիրքեր: Հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ։ Չեզոք գոտում մնացած ադրբեջանցիների 5 դիերը դուրս են բերվել փետրվարի 27-ին։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Նյարդերից թույլ անձանց խորհուրդ չի տրվում դիտել տեսանյութերը։

 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular