Սամվել Ալեքսանյանը ցնցումների մեջ է գցել շտաբի ղեկավարներին. Հրապարակ
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸնտրություններն ինչերի ասես չեն մղի թեկնածուներին։ Մեր տեղեկություններով՝ թիվ 3 ընտրատարածքում առաջադրված պատգամավոր Սամվել Ալեքսանյանը մրցույթ է հայտարարել իր շտաբների միջև, թե ով ավելի շատ ձայն կբերի։
Ըստ այդմ՝ առաջին հորիզոնականում հայտնված շտաբի ղեկավարը կստանա 50 հազար, 2-րդը՝ 40 հազար, 3-րդը՝ 30 հազար դոլար։
Այժմ Լֆիկ Սամոյի շտաբի ղեկավարներն օրուգիշեր, քափ-քրտինքի մեջ աշխատում են հանուն մրցանակի։
Մալթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ, այդ համայնքում Հանրապետական կուսակցության տարածքային կազմակերպության ղեկավար Դավիթ Օհանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդպիսի տեղեկություն ինքը չունի, նման խոսակցություններ իր ականջին չեն հասել:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: