ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սամվել Ալեքսանյանը ցնցումների մեջ է գցել շտաբի ղեկավարներին. Հրապարակ

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ընտրություններն ինչերի ասես չեն մղի թեկնածուներին։ Մեր տեղեկություններով՝ թիվ 3 ընտրատարածքում առաջադրված պատգամավոր Սամվել Ալեքսանյանը մրցույթ է հայտարարել իր շտաբների միջև, թե ով ավելի շատ ձայն կբերի։

Ըստ այդմ՝ առաջին հորիզոնականում հայտնված շտաբի ղեկավարը կստանա 50 հազար, 2-րդը՝ 40 հազար, 3-րդը՝ 30 հազար դոլար։

Այժմ Լֆիկ Սամոյի շտաբի ղեկավարներն օրուգիշեր, քափ-քրտինքի մեջ աշխատում են հանուն մրցանակի։

Մալթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ, այդ համայնքում Հանրապետական կուսակցության տարածքային կազմակերպության ղեկավար Դավիթ Օհանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդպիսի տեղեկություն ինքը չունի, նման խոսակցություններ իր ականջին չեն հասել:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular